Friday, March 29, 2013

Ջասթին Բիբերին 6-ամսյա բանտարկություն է սպառնում:{V}


Կանադական փոփ երգիչ Ջասթին Բիբերը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի վիրավորական գործողությունների համար:
Ըստ Huffington Post-ի, 19-ամյա կատարողը վերջերս է վերադարձել Լոս Անջելեսից: Իր տանից քիչ հեռու Ջասթինը, ով հայտնի է բռնկուն բնավորությամբ, հարեւանի հետ վեճ է սկսել: Երգիչը հայտարարում է, թե դա միայն խոսքակռիվ է եղել, սակայն հարեւանը պնդում է, որ Ջասթինը թքել է իր դեմքին: Քրեական իրավունքի մասնագետները վստահեցնում են, որ եթե Բիբերի հարեւանը որոշի ընթացք տալ այս գործին, ապա երգչին կարող է սպառնալ 6-ամսյա բանտարկություն եւ տուգանք՝ 1.000 դոլարի չափով: Սակայն Բիբերը դեռեւս դատական ծանուցագիր չի ստացել:

No comments:

Post a Comment