Բրազիլական մոդել Ժիզել Բունդհենը դստեր՝ Վիվիան Լեյքի ծնունդից հետո Կոստա Ռիկայի լողափերից մեկում ցուցադրել է կազմվածքը:
Ըստ Daily Mail-ի, Victoria’s Secret 32-ամյա նախկին մոդելը Կոստա Ռիկայի լողափերից մեկում ներկայացել է երկնագույն բիկինիով ամուսնու՝ ֆուտբոլիստ Թոմ Բրեդիի, 3-ամյա որդու՝ Բենջամինի եւ խորթ որդու՝ Թոմի ուղեկցությամբ: Աստղային ընտանիքը լողափ է եկել շների հետ: Օվկիանոսում լողալուց հետո Բրեդին սկսել է զբաղվել սերֆինգով, իսկ Ժիզելը նրան սպասել է ափին: Այդ ընթացքում նա խաղում էր երեք ամսական դստեր հետ եւ հետեւում որդիներին:
Հիշեցնենք, որ 2010 թվականին, առաջին երեխայի՝ Բենջամինի ծնունդից հետո Բունդհենը նախկին կազմվածքն արագ վերականգնելու գաղտնիքը բացեց Vogue ամսագրին. «Ես քունգ-ֆու էի պարապում ընդհուպ մինչեւ հղիության վերջին շաբաթները, ինչպես նաեւ շաբաթը երեք անգամ գնում էի յոգայի»:
No comments:
Post a Comment