Wednesday, March 27, 2013

Էմմա Ուոթսոնին հավերժացրեցին մոմով (ֆոտո):{V}


Բրիտանական դերասանուհի Էմմա Ուոթսոնի մոմե արձանը համալրել է Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանի հավաքածուն:
Metro-ի տեղեկացմամբ, դրա պատրաստման համար 4 ամիս է ծախսվել: 22-ամյա դերասանուհին Elie Saab-ի սեւ երեկոյան զգեստով է, որը թանգարանին է նվիրել դիզայներն ինքը: Այս հագուստով Ուոթսոնը մասնակցել է 2011 թվականին Հոնգ Կոնգում կայացած երեկույթներից մեկին: «Էմման թանգարանի այցելուների շրջանում ամենից հայտնի կերպարն է: Նա իսկական անգլիական վարդ է՝ սիրված կինեմատոգրաֆի եւ նորաձեւության բազմաթիվ երկրպագուների կողմից»,- հայտարարել է հասարակայնության հետ կապի մենեջեր Նիկոլ Ֆեները:
Հիշեցնենք, որ «Հարրի Փոթեր»-ի առաջին աստղը, ով հավերժացել է մոմով, ֆիլմի գլխավոր դերակատար Դենիել Ռեդքլիֆն է, ում կերպարը թանգարանում հայտնվեց 2007 թվականին:





No comments:

Post a Comment