Կանադական փոփ երգիչ Ջասթին Բիբերը լեհական օդանավակայանում կիսամերկ զբոսնել է:
The Hollywood Reporter-ի փոխանցմամբ, 19-ամյա երգիչը ելույթ է ունեցել լեհական Լոձ քաղաքում, ինչից հետո անմիջապես ուղեւորվել է օդանավակայան: Բիբերն այնքան է տաքացել ելույթի ընթացքում, որ ավտոմեքենայից դուրս է եկել կիսամերկ: Փողոցում այդ ժամանակ ջերմաստիճանը զրոյից ցածր է եղել, սակայն երգիչն իրեն, կարծես, շատ հարմարավետ էր զգում: Օդանավակայանում Ջասթինն այդպես էլ զբոսնել է՝ կիսամերկ եւ իջեցված տաբատով: «Նրան չեն խնդրել հագուստը հանել: Նրա վրա մետաղական առարկաներ չկային: Նա բավական նիհար է, կարծում եմ՝ մրսում էր»,- ասել է օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը:
No comments:
Post a Comment