Կրիստեն Ստյուարտը մինչև դպրոցն ավարտելը այդպես էլ չի կարողացել ընկերանալ դասընկերների հետ: Դասըկերները տարբեր ծիծաղելի մականուններով էին դիմում նրան և նիշտ բամբասում էին նրա մասին: Նա դպրոցում սովորել է մինչև 13 տարեկան, որովհետև չի դիմացել դասընկերների հալածանքներին:
Լեդի Գագան դպրոցում եղել է "անճոռնի ճուտիկ": Նրա դասընկերները միշտ ծաղրել են նրա արտաքին տեսքը:
<<Ես ունեի շատ մեծ քիթ, մուգ գանգուր մազեր և գեր էի: Բոլորը ծիծաղում էին ինձ վրա>>:
Ռոբերտ Պատինսոնի դպրոցական տարիները չեն անցել ուրախ և անհոգ ինպես բոլորինը: Նա միշտ հալածվում էր դասընկերների կողմից:
<<Մի անգամ դասընկերներիցս մեկը գողացել էր մարզակոշիկներիս շնորոքները>>,- պատմել է Ռոբերտ Պատինսոնը:
Իր անսովոր արտաքինի և չշփվող բնավորության պատճառով Բիլլը ծիծաղի առարկա էր դպրոցում:
<<Դասընկերներս միշտ վիրավորում էին ինձ: Բայց ես երբեք դրան լուրջ չէի վերաբերվում: Ինձ հաճելի չէր, բայց ես միշտ առաջ էի գնում: Թքած նրանց վրա>>:
Վիկտորիա Բեքհեմը խոստովանում է, որ իրեն դպրոցում չեն սիրել, սպառնացել են, որ կծեծեն դասերից հետո և հրել են դասամիջոցներին: Այդ պատճառով Վիկտորիան դպրոցական տարիները համարում է սև բիծ իր կյանքում: Չնայած, նա միշտ փորձում էր լեզու գտնել դասընկերների հետ, բայց միշտ չէր ստացվում:
Հաճախ է կոնֆլիկտներ ունեցել ընկերների հետ, նաև Քրիստինա Ագիլերան: Պատճառը այն էր, որ նրա նախասիրությունները տարբերվում էին մյուսների նախասիրություններից:
Ջեսսիկա Ալբան այնքան է վախեցել ընկերների հալածանքներից, որ խնդրել է հայրիկին ուղեկցել դպրոց: Ջեսսիկան պատմում է, որ դպրոցում եղել է անհաջողակ և ամաչկոտ: Նա չէր սիրում լինել ուշադրության կենտրոնում , որովհետև վախենում էր դառնալ ծիծաղի առարկա: Հանդիպում էր Ջեսսիկան ամենաանհաջողակ տղաների հետ,քանի որ ավելի նորաձև և ճանաչված տղաները դպրոցի ուշադրություն չէին դարձնում նրա վրա:
Մայլի Սայրուսը դպրոցում ունեցել է իրեն ատողների մեծ բանակ: Մայլին պատմում է, որ դպրոցական տարիներին եղել է նիհար և ցածրահասակ: Այդ պատճառով դասընկերները հաճախ էին ձեռք բարձրացնում նրա վրա, իսկ մի անգամ նրան դասընկերները փակել են զուգարանում:
Զաք Էֆրոնը դպրոցում եղել է իսկական անհաջողակ: << Ես երբեք չեմ եղել աղջիկների երազանք,- խոստովանել է Զաքը,- 17 տարեկանում ես անհաջողակ և տարօրինակ երիտասարդ էի>>:
Դանիել Ռեդկլիֆը խոստովանել է, որ երբեք չի եղել դպրոցի ճանաչված երեխաներից մեկը: Նա դասընկերների հետ միշտ ունեցել է կոնֆլիկտներ:
Մեգան Ֆոքսին ճնշում էին դպրոցում, որովհետև նա շատ էր ուզում դառնալ դերասանուհի: Մի անգամ դասընկերուհիներից մեկը Հելլոուինին հագել է կատվի հագուստ և ստել է, որ ինքը Մեգանն է: Դրանից հետո բոլորը ծիծաղել են նրա վրա:
Ջասթինին ծաղրել են նրա համար, որ նա կարողանում էր երգել:
<<Ինձ ծաղրում էին իմ մազերի, մաշկի և ձայնի համար>>,- ասել է Ջասթինը:
Ջեսսիկա Սիմփսոնին հաճախ էին ծաղրում դպրոցում: Դերասանուհին պատմում է, որ նրա դասընկերները նրան տեսնելիս նրա վրա ձու կամ զուգարանի թուղթ էին նետում նրա վրա:
Դեմի Լովատոն պատմել է, որ իրեն միշտ նեղացնում էին: Վիճակը այնքան լուրջ է եղել, որ նա անցել է տնային ուսման:
Դասընկերները Անջելինային ծաղրել են բրեկետների և ակնոցների համար: Այդ պատճառով Անջելինան ընկել է դեպրեսիայի մեջ, կտրել է երակները:
Հիլլարի Դաֆֆը խոստովանել է, որ նրան հաճախ էին ծաղրում դպրոցում:
<< 12 տարեկանում ես ինձ հիմարիկ էի համարում: Ես որոշեցի, որ անճոռնի ճուտիկից պետք է դառնամ գեղեցիկ կարապ և իմ ամբողջ էներգիան ներդրեցի դրա իրականացման գործընթացում>>:
Միլա Կունիսը դպրոցից միշտ տուն է եկել արցունքներով:
<<Ես ունեի մեծ աչքեր, մեծ ականջներ, մեծ շրթունքներ: Այդ պատճառով ինձ միշտ ծաղրում էին և դա սարսափելի էր>>:
Ջեննիֆեր Լոպեզը միշտ ծաղրի առարկա է եղել դպրոցում: Նրա մականունը դպրոցում եղել է կիթառ: Նա ստացել է այդ մականունը մեծ հետույքի պատճառով:
No comments:
Post a Comment