Tuesday, May 14, 2013

Անջելինա Ջոլին հեռացրել է կրծքերը [M]



Մոլորակի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ Անջելինա Ջոլին, լրագրողներին խոստովանել է, որ ենթարկվել է կրծքագեղձերի հեռացման վիրահատության:

Դերասանուհու խոսքով՝ բժիշկներն իրեն ասել են, որ իր մոտ կրծքի օնկոլոգիական հիվանդության զարգացման մեծ հնարավորություն կա, ինչպես նաև ձվարանների քաղցկեղի:

Ջոլին նշել է, որ վիրաբույժները 2013թ. ապրիլի վերջին հեռացրել են կրծքագեղձերը և տեղադրել են իմպլանտներ: Նա պատմել է, որ իր մայրը մահացել է քաղցկեղից՝ 56 տարեկան հասակում: «Իմ երեխաները կարող են տեսնել իմ սպիերը, բայց չվախենալ ինձ կորցնելուց»,- ավելացրել է դերասանուհին:

Բրեդի Փիթի սիրելին հույս է հայտնել, որ կանայք հաշվի կառնեն իր փորձը և ավելի ուշադիր կլինեն սեփական առողջության հանդեպ:

«Ամեն տարի կրծքագեղձի քաղցկեղից մահանում է 458 հազար կին: Ես երջանիկ եմ, որ այս բարդ ժամանակաշրջանում իմ կողքին եղել է Բրեդը, նա շատ է ինձ աջակցել»,- ասել է բազմազավակ հոլիվուդյան աստղը:

No comments:

Post a Comment