Բեյոնսեն "YES!" ամսագրին տված իր հարցազրույցում խոսել է տարբեր թեմաներից և բացահայտումներ արել:
Տարիքի մասին.
Աղջկա մասին.
- Հիմա ես 31 տարեկան եմ և ես ինձ ավելի վստահ եմ զգում,քան 20 տարեկանում:Այո,լինում են այնպիսի պահեր,երբ նայում եմ հայելու մեջ և ասում. <<Էհհ,այնքան կուզենայի փոխել այս կամ այն>>: Բայց դրանք շուտ անցնում են:Ես մեծացել եմ և հասկացել,թե ինչն է ինձ գեղեցկացնում:
- Իմ աղջիկը`Բլու Այվի Քարտերը,իմ կյանքի ամենակարևոր մարդն է:Ես ամեն ինչ կանեմ,որպեսզի նա երջանիկ լինի:Բացի այդ,ես չեմ պատրաստվում պահել նրան խնդիրներից: Նա ինքը պետք է սովորի դժվար իրավիճակներից դուրս գալ:
- Իդեալական հանգիստը ինձ համար,միայն ընտանիքիս հետ եմ պատկերացնում:Ոչ մի աշխատանք,ոչ մի խոսակցություն աշխատանքի մասին,լանչ իմ սիրած սրճարանում,մի բաժակ գինի և իմ սիրած ֆիլմը:
- Երբ ես ծննդաբերեցի,պետք էր շտապ նիհարել:Ես սկսեցի նստել դիետայի վրա`չէի օգտագործում կարմիր միս և միայն ձուկ էի ուտում: Մակարոնի փոխարեն միայն բրինձ:Իսկ այժմ ես ուտում եմ այն ,ինչ ցանկանում եմ:Ամենաշատը պիցցա:
- Տանել չեմ կարողանում այն մարդկան,ովքեր միշտ բողոքում են:Երբ ես վատ տրամադրություն եմ ունենում,ասում եմ.<<Դե,ինչ պետք է անենք այս դեպքում?>>: Ես փորձում եմ վանել վատ մտքերը և դառնալ ավելի ուրախ և ուժեղ:
- Ես սիրում եմ աշխատանքս:Երբ ես բեմում եմ,հասկանում եմ ,թե ինչ է կատարվում: Հաճախ,թվում է,որ իմ մարմինը իմը չէ:
No comments:
Post a Comment