Sunday, July 7, 2013

Հոլիվուդի աստղերի շքեղ մեքենաները:{V}


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոլիվուդյան աստղերի ավտոմեքենաները:
Ջենիֆեր Լոպեսը երթեւեկում է Toyota Sienna-ով: Առաջին հայացքից, իհարկե, ամենից շքեղ մեքենան չէ, բայց Լոպեսը պրակտիկ կին է եւ ընտրել է ավտոմեքենա, որը համարվում է աշխարհում ամենից անվտանգներից մեկը:
 
Դենիել Քրեյգն ընտրել է Aston Martin V12 Vantage Roadster 2013: Մինչեւ 100 կմ/ժ արագություն մեքենան հավաքում է 4.2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 305 կմ/ժ-ն է: Vantage Roadster-ը համալրված է 5.9 լիտր V12 շարժիչով՝ 517 ձիաուժ հզորությամբ:
 
Աշերը հիասքանչ Mercedes Benz CLS 63 AMG ունի: Ավտոմեքենայի շարժիչը վերջին սերնդի 5.5 LV8 է՝ 518 ձիաուժ հզորությամբ եւ հավաքում է մինչեւ 480 կմ/ժ արագություն:
 
Հոլիվուդի ամենից վառ շիկահեր Փերիս Հիլթոնը վարդագույն «Բենթլի» ունի:
 
Փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը նախընտրել է Porsche 356A Speedster-ը:
 
Բրյուս Ուիլիսը պաշտում է ավտոմեքենաները, մասնավորապես՝ Ford Shelby Mustang GT 500-ը: Այս մեքենան Բրյուսը ձեռք է բերել 110 հազար դոլարով:
 
Առնոլդ Շվարցենեգերը սիրում է իր Hummer H2-ը:
 
Ջորջ Կլունին աշխարհում ամենից նեղ ավտոմեքենան ունի՝ Tango - T600:
Tango T600-ի մշակողի կարծիքով, այս մեքենան կատարելապես հարմար է մեգապոլիսների համար, որտեղ բարդ ճանապարհային երթեւեկություն է: Մեքենայի երկարությունը 257 սմ է, քաշը՝ 1.360 կգ: Առավելագույն արագությունը 217 կմ/ժ է, իսկ 100 կմ/ժ հավաքում է 4 վայրկյանում: Մեքենան նախատեսված է 2 հոգու համար:

No comments:

Post a Comment