Sunday, July 7, 2013

Վիկտորիա Բեքհեմը՝ Vogue China-ի նկարահանումներում:{V}


Բրիտանացի երգչուհի, մոդել, ներկայում նորաձեւության դիզայներ Վիկտորիա Բեքհեմը մասնակցել է Vogue China-ի լուսանկարահանումներին: Ըստ Daily Mail-ի, 39-ամյա Բեքհեմի մասնակցությամբ ամսագրի համարը թողարկվելու է օգոստոսին:
 
Հիշեցնենք, որ ամուսնու՝ Դեւիդ Բեքհեմի հետ Վիկտորիան թողարկել է նորաձեւ հագուստի եւ օծանելիքի dVb շարքը (David and Victoria Beckham), որը Beckham Brand Ltd-ի մասն է: Ձեռնարկությունը թողարկում է տղամարդկանց եւ կանացի ջինսեր, արեւային ակնոց, հարդարաջուր, զգեստներ եւ այլն: 2007 թվականին վաճառվել է dVb ապրանքանիշի շուրջ 100 մլն դոլարի օծանելիք:
 
2007 թվականին հատուկ ճապոնական շուկայի համար Բեքհեմը թողարկել է կոսմետիկայի V Sculpt շարքը:
 
2009 թվականի ձմռանը Վիկտորիան աշխարհին ներկայացրել է 10 զգեստից կազմված Victoria Beckham Collection հավաքածուն: Այն արժանացել է քննադատների բարձր գնահատականին եւ վաճառվում է աշխարհի հեղինակավոր խանութներում:

No comments:

Post a Comment