Friday, August 9, 2013

Աստղեր, ովքեր դարձել են գողության զոհ: [E]



Վերջերս Փերիս Հիլթոնի տուն գողեր էին մտել: Սակայն սա առաջին անգամը չէր: Փերիսի թալանել են մոտ հինգ սնգամ: Նրանից գողանում են զգեստներ, զարդեր և նկարներ: Արդյունքում ն ունեցել է երկու միլիոնից ավելի կորուստ: Չնայած սրան Փերիսը չի պատրաստվում փոխել բնակավայրը, որովհետև նրա համար իր Մալիբուի տնից լավ տեղ չկա:

Ջուլիաննա Մուրի տանից գողացել էին նրա ամբողջ զարդերը, որոնք միասին կազմում էին 127 հազար դոլլար:

Քեյթ Մոսսի տուն նույնպես գողեր են մտել: Տարօրինակն այն է, որ այդ պահին տան են եղել Քեյթի հայրը, մայրը, Քեյթը և նրա ընկերը, սակայն գողերը այնքան զգույշ են եղել, որ կարողացել են վերցնել տան մի քանի թանկարժեք նկարներից և լուռ հեռանալ: 

2009թ.-ին երբ Մոնիկա Բելուչին ընկերոջ հետ ճանապարհորդում էր նրա տանից գողացել էին զարդերը և դերասանուհու անձնագիրը:

Մինչ դերասանուհի Ռեյչել Բիլսոնը շրջագայելիս է եղել գողեր հասցրել են մի քանի անգամ այցելել նրան: Արդյունքում Ռեյչելը կորցրել էր մի քանի պայուսակներ, հագուստներ, արձանիկներ և կոշիկներ:

2001թ.-ին գողերը մտել էին Քորթնի Լավի Կանադայի տունը: Այնտեղից գողացել էին նրա զարդերը և նույնիսկ ամուսնության մատանին:

Լինդսեյ Լոհանը նույնպես դարձել է գողության զոհ: Նա կորցրել է մոտ հարյուր երեսուն հազար դոլլարի հագուստ և կոշիկ:

2007թ.-ի դեկտեմբերին գողերը մտել են Վիկտորիա Բեքհեմի տուն և գողաացել են թանկրժեք զգեստներ, կոշիկներ և զարդեր:

Մինչ Օրլանդո Բլումը և Միրանդա Քերրը եղել են Նյու Յորքում գողերը նրանց տնից տարել են ժամացույցներ, պայուսակներ, հագուստ, կոշիկներ և զարդեր:


No comments:

Post a Comment