Thursday, August 8, 2013

Քենի Վեստը և Քիմ Քարդաշյանը պատրաստվում են իրենց հարսանիքին: [E]



Քենի Վեստը և Քիմ Քարդաշյանը շատ երջանիկ են, որովհետև ապրում են իրենց երկու ամսական աղջկա հետ: Նրանք արդեն սկսել են պատրաստվել իրենց հարսանիքին: Հարսանիքը տեղի կունենա Փարիզում: Միակ խնդիրն այն է, որ զույգի մոտ կարող են տարաձայնություններ լինել: Քիմը ցանկանում է կազմակերպել համեստ ընկերական հավաքույթ, իսկ Քենի Վեստը ցանկանում է ճոխ հարսանիք կազմակերպել: Քենին ցանկանում է ճոխ հարսանիք, որովհետև նա դեռ առաջին անգամ է ամուսնանում իսկ, Քիմը արդեն մեկ անգամ ամուսնացել է: Հիշեցնենք, որ Քիմը ամուսնացած է եղել Քրիս Համֆրիսի հետ: Հարսանիքը եղել է շատ ճոխ: Սակայն նրանց ամուսնությունը տևել է ընդհամենը երկու ամիս: Այս պատճառով Քիմը ուզում է հարսանիք մի ծովի ափին ընկերների և ընտանիքի հետ առանց ճոխությունների:

No comments:

Post a Comment