Երգչուհու ճանաչվածությունը հասել է այնպիսի բարձունքների, որ պարբերականներն ու պապարացիները փորձում են «բռնել» նրա յուրաքանչյուր քայլը եւ Բեւեռլի Հիլզում պարզ զբոսանքից սենսացիա սարքել: Շատերը Մայլիին համարում են նոր Լեդի Գագա, ով հանուն հանրահայտության պատրաստ է ամեն ինչի:
Վերջերս երգչուհին պատմել է, թե ինչ է իրականում մտածում իր բեմական կերպարի մասին:
«Մարդկանց մոտ իմ մասին կանխակալ կարծիք է ձեւավորվել: Նրանք ինձ համարում են այն աղջիկներից, ովքեր հանդես են գալիս հեռուստաէկրաններից, իսկ մտածում են միայն երեկույթների մասին: Բայց հավատացեք, ես այդպիսին չեմ: Ես շատ եմ աշխատում: Պարզապես ես այլ պայմաններում եմ ապրում: Էությամբ ես վառ անհատ եմ, սիրում եմ կյանքը, բացի այդ ապրում եմ Լոս Անջելեսում, իսկ այդ յուրաքանչյուրի երազանքն է»,- նշել է երգչուհին:
Մայլիի հետ հարցազրույցի համար արված ֆոտոսեսիայի ժամանակ Notion Mag-ն աղջկա կերպարի համար ընտրել է ճերմակ մարզագլխարկ, վարդի տերեւներով սպիտակ շապիկ եւ հսկայական ոսկե զարդեր:
Եվս մեկ անգամ հավաստելով, որ հոգու խորքում ինքը հեռու է գիշերային զվարճություններից, Մայլին անկեղծացել է. «Ես նույնիսկ մտածում էի հրաժարվել «Սայրուս» կերպարից: Բայց շատ դժվար է այդ անել, հատկապես երբ հասկանում ես, որ այդ կերպարը քո մասնիկն է դարձել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայլին միացել էր դիզայներ Մարկ Ջեյքոբսի հայտնի բարեգործական արշավին: Ակցիան կոչվում է «Պաշտպանիր մաշկը, որում ապրում ես»: Երգչուհին Protect The Skin You're In գրությամբ շապիկի վրա մերկ լուսանկարն էր հրապարակել:
No comments:
Post a Comment