Saturday, August 10, 2013

Հոլիվուդի ամենաօրինակելի զույգերը:{V}



Արդյոք Հոլիվուդում սեր կա՞: Թե՞ շքեղ մեքենաների, բազմամիլիոնանոց տների, բրենդային հագուստների եւ ճերմակ ժպիտների հետեւում թաքնվել են քաղքենիությունն ու հաշվենկատ հարաբերություններ: Գուցե եւ դա այդպես է երիտասարդ եւ փառասեր զույգերի դեպքում, որոնք պատրաստ են իրենց անձնական երջանկությունը զոհել հանուն համբավի եւ հռչակի:
Սակայն կան հոլիվուդյան այնպիսի զույգեր, որոնք արդեն ապացուցել են իրենց հարաբերությունների ամրությունը:
Բեն Աֆֆլեքը եւ Ջենիֆֆեր Գարները
Այս զույգի ծանոթությունը կայացել է 2001 թվականի ամռանը “Փերլ Հարբոր” ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այն ժամանակ երիտասարդ դերասանները նույնիսկ չէին կասկածում իրենց ապագա բուռն սիրավեպի մասին, որը երկու տարի անց սկսվեց նրանց մոտ “Տաքարյունը” ֆիլմի նկարահանումների ժամանակ: 2005 թվականի հուլիսի 29-ին նրանք գաղտնի ամուսնացան մի ամերիկյան կղզում: Այժմ զույգն ունի երեք երեխա՝ դուստրեր Վայոլեթ Էննը, Սերաֆինա Ռոուզը եւ որդի Սեմյուելը:
Էնն Հեթեուեյն ու Ադամ Շուլմանը
Մինչ Ադամ Շուլմանին հանդիպելը դերասանուհու անձնական կյանքը ոչ մի կերպ չէր դասավորվում: Նախկին ընկեր Ռաֆաելլո Ֆոլյերիի հետ 4 տարի հանդիպելուց հետո որը մեղադրվում էր կաթոլիկ եկեղեցիների համար հատկացված 50 միլիոն դոլարի կորզման մեջ, թվում էր, թե երիտասարդ դերսանուհու կարիերայի վերջն է եկել: Եվ այսպես, 2008 թվականին իտալացի բիզնեսմենի հետ աղմկալի սիրավեպից հետո, նա ծանոթացավ ոսկերիչ-ձեւավորող Ադամ Շուլմանի հետ: Նրանք ամուսնացան Քալիֆորնիայի Բիգ Սուր տեղանքում, իսկ հարսանիքին հրավիրված եղել միայն ամենամտերիմները:
Բրեդ Փիթը եւ Անջելինա Ջոլին
2005 թվականին ոչ ոքի մտքով նույնիսկ չէր էլ անցնում, որ նրանք կամուսնանան: Սակայն “Միսթր եւ միսսիս Սմիթի” նկարահանումները հակառակն ապացուցեցին: Բրեդը պաշտոնապես որդեգրեց Ջոլիի երեխաներին, ինչպես նաեւ նրան երեք կենսաբանական զավակ պարգեւեց: Ընկերների խոսքով, Անջելինան նրա համար իդեալական կին դարձավ:

No comments:

Post a Comment