

Դատելով լուսանկարներից՝ Ռիհանայի զգեստն ավելի գեղեցիկ էր, քան ռեփերի ներկա ընկերուհունը: Նշվում է, որ ակումբում անցկացված երեկույթից հետո Ռիհանան հաստատությունից հեռացել է հետնամուտքից, իսկ Կարուչեն՝ շքամուտքից: Աստղերը, ամենայն հավանականությամբ, ակումբում որեւէ բառ չեն փոխանակել:


Հիշեցնենք, որ երգչուհի Ռիհանան վերադարձել է նախկին ոճին: Նա նորից փոխել է սանրվածքը. խոպոպներով կարճ մազերը երկրպագուներին հիշեցրել են սկսնակ երգչուհուն:
25-ամյա Ռիհանան նոր լուսանկարները հրապարակել է Twitter-ում եւ Intsagram-ում:
Հիշեցնենք, որ Ռիհանան 3 մլն դոլար էր շահել բրիտանական Topshop խանութների ցանցի դեմ հարուցված դատական գործի արդյունքում:
2011 թվականին երգչուհու պատկերով «Top Rihanna» մարզաշապիկները հայտնվել էին բրիտանական խանութներում: Երգչուհին ապրանքանիշի դեմ դատական հայց էր ներկայացրել: Մարզաշապիկների համար լուսանկարն արվել էր առանց երգչուհու համաձայնության: Ռիհանայի փաստաբանները 5 մլն դոլարի չափով փոխհատուցում էին պահանջում: Հայցը հետեւել է ապրանքանիշի սեփականատերերի հետ 8 ամիս տեւած բանակցություններից հետո, սակայն վերջինները երգչուհուն ընդամենը 5 հազար դոլար էին առաջարկել:
No comments:
Post a Comment