Sunday, March 2, 2014

«Ստրկության 12 տարիներ» ֆիլմի հաջողությունները Օսկարի նախաշեմին: [R]


Անսպասելիորեն ստրկության մեջ հայտնված սևամորթ տղամարդու մասին պատմող ֆիլմը Օսկարի նախաշեմին Independent Spirit Award-ի 5 մրցանակի է արժանացել հետևյալ անվակարգերում՝ Լավագույն ֆիլմ, Լավագույն ռեժիսորական աշխատանք«Լավագույն սցենար, Լավագույն օպերատորական աշխատանք, իսկ ֆիլմում նկարահանված Լյուպիտա Նիոնգոն ճանաչվել է 2-րդ պլանի լավագույն դերասանուհի։ Նախքան այս ֆիլմն արժանացել է ևս մի քանի մրցանակի։

Նշենք նաև, որ ԱՄՆ-ի Դպրոցների խորհուրդների ազգային ասոցիացիան ֆիլմը ներառել է պետական դպրոցների պարտադիր ծրագրում։Ուսումնական հաստատություններին կտրամադրվեն ֆիլմի կրկնօրինակներ, ինչպես նաև գիրքը, որի հիման վրա ֆիլմը նկարահանվել է:
Որոշման նախաձեռնող Մոնտել Ուիլյամսը նշել է, որ հոլիվուդյան լավագույն ֆիլմերը կարող են օգտագործվել որպես կրթական առարկա. 
  Ստրկության 12 տարիները հիանալի նկարագրում է ամերիկյան պատմության ամոթալի շրջանը, ինչը պետք է կանխի երիտասարդների՝ անցյալի սխալները կրկնելու ցանկությունը և ոգեշնչի լուսավոր ապագայի հանդեպ երազանքների համար,- ասել է նա։


No comments:

Post a Comment