Քրիստինա Ագիլերան պաշտոնապես հաստատել է, որ երկար տարիների ընդմիջումից հետո նա այս տարվա մարտի 28-ին կունենա լիարժեք մենահամերգ Մալայզիայում Twin Towers 2014 փառատոնի շրջանակներում:
Այս ընթացքում երգչուհին ունեցել է ելույթներ տարբեր միջոցառումների և մրցանակաբաշխությունների ժամանակ, սակայն նա կատարել է ընդամենը մեկ երգ, ինչպես նաև ունեցել է մասնավոր համերգներ, որոնց երկրպագուները չեն կարողացել ներկա գտնվել և վիդեոներ չեն տեսել:
Այս անգամ երկրպագուները ներկա կգտնվեն, նշենք, որ համերգը բացօթյա է և անվճար, իսկ ովքեր չեն կարողանա ներկա գտնվել, նրանց համար կլինեն վիդեոներ և նկարներ:
Համերգը կտևի 70 րոպե, որի ընթացքում երգչուհին կկատարի 10-ից ավելի երգեր:
Այժմ Քրիստինայի խումբը պատրաստվում է համերգին.
No comments:
Post a Comment