Sunday, March 2, 2014

Լիա Միշելը պատմել է իր կյանքի մասին Քորի Մոնտեյտի մահից հետո: [E]


"Երգչախումբ" սերիալի դերասամուհի Լիա Միշելը չնայած իր երիտասարդ տարիքին արդեն հասցրել է մեծ կորուստ ունենալ կյանքում: Թմրանյութերի չարաշահումից մահացել է նրա ընկեր` Քորի Մոնտեյտը: "Glamor" ամսագրի հարցազրույցում Լիա Միշելը պատմել է իր կյանքի մասին Քորի Մոնտեյտի մահից հետո:

  • Երբ դու իմանում ես սիրածդ մարդու կորստի մասին քեզ մոտ էմոցաների բախում է տեղի ունենում: Բայց երբ որոշ ժամանակ անց է կենում զգում ես, որ արցունքներդ չորացել են և ցավը քեզ ներսից է տանջում:
  •  Լիցքաթափվելու համար ես նախընտրում եմ յոգայով զբաղվել: Հիմա ես ինձ ավելի հանգիստ եմ զգում:  Ճիշտ է  շատ վատ է կորցնել հարազատ մարդու, բայց ես պետք է շարունակեմ ապրել: Նրա հետ ես այնքան հրաշալի պահեր եմ անցկացրել, որոնք մինչև կյանքիս վերջը կհիշեմ:

  • Ես ուրախ եմ, որ նոր տարի եկավ: Նոր տարին սկսեցի նոր ուժերով: Դու երբեք չես զգա ինչքն ուժեղ ես, եթե չանցնես դժվարությունների միջով: Մի քանի տարի առաջ ես կորցրեցի տատիկիս և ինձ թվում է, որ նա միշտ ինձ հետ է: Հենց այդպես էլ Քորիի դեպքում է: Երբ ես աշխատում եմ զգում եմ, որ նա կողքիս է:

No comments:

Post a Comment