Saturday, March 29, 2014

Ավիչին հաղորդագրություն է գրել հիվանդանոցից: [R]


Երեկ հայտնի դարձավ, որ հայտնի դիջեյ Ավիչին տեղափոխվել է հիվանդանոց և չեղյալ համարել իր այդ օրվա համերգը Մայամիում:
Այսօր 24-ամյա դիջեյը թվիթերում հաղորդագրություններ է թողել.

      -Ես շատ եմ ցավում, բայց ինչպես ձեզնից մի քանիսն արդեն լսել է, ես ելույթ չեմ ունենա Ultra փառատոնի ժամանակ հանգստյան օրերին: Իմ երկրպագուները գիտեն, որ ես նախկինում ստամոքսի հետ կապված խնդիրներ եմ ունեցել:
Ես չորեքշաբթի օրն արթնացա ուժեղ ցավերով, սակայն մեկնեցի Մայամի՝ հույս ունենալով, որ այն կանցնի:
Երբ ես վայրէջք կատարեցի ցավը դեռ շարունակվում էր, և ես միանգամից գնացի հիվանդանոց: Ես բուժվեցի և այդ գիշերը վերադարձա հիվանդանոցից:
Ցավոք սրտի, երեկ ցերեկը ցավերը կրկին սկսվեցին և ես կրկին գնացի հիվանդանոց, որտեղ որոշեցին ինձ գիշերը պահել:
Իմ բժիշկները որոշեցին ինձ վաղն առավոտյան վիրահատել և հեռացնել իմ լեղապարկը: Դա սովորական գործողություն է և ամեն ինչ լավ կանցնի: Ես ուզում եմ ամբողջությամբ վերականգնվել և ոտքի կանգնել իմ TRUE շրջագայության շրջանակներում քաղաք Բոսթոնի համար (ԱՄՆ):
Շնորհակալ եմ ձեր անհանգստությունների համար, դա շատ բան է ինձ համար նշանակում:

No comments:

Post a Comment