Կանադական դերասան Ռայան Գոսլինգը ցանկանում է ընդմիջում վերցնել դերասանական կարիերայում:
Ըստ Huffington Post-ի, Գոսլինգը հայտարարել է, որ հանդիսատեսին եւ հենց իրեն անհրաժեշտ է հանգստանալ իրենից: Դերասանի կարծիքով, սկսել է շատ հաճախ նկարահանվել կինոյում, այդ պատճառով չի կարող քննադատաբար գնահատել իր ստեղծագործությունը:
Ռայան Գոսլինգի մասնակցությամբ վերջին ֆիլմը «Վայր սոճիների ներքո» դրաման է, որտեղ ավտոմրցարշավորդը բանկեր է թալանում՝ իր ընտանիքին կերակրելու համար: Դերասանը նաեւ մասնակցում է դանիական ռեժիսոր Նիկոլաս Վինդինգ Ռեֆնի «Միայն Աստված կների» ֆիլմի նկարահանումներին: Միաժամանակ, նա կմասնակցի Տերենս Մալիքի նախագծին: 2012 թվականի օգոստոսին դերասանը հայտարարեց նաեւ ռեժիսորական կարիերա սկսելու մասին:
No comments:
Post a Comment