Friday, March 29, 2013

Էն Հեթըուեյը կնկարահանվի սև կոմեդիայում {V}



Հոլիվուդյան դերասանուհի Էն Հեթըուեյը «Laggies» սև կոմեդիայում հանդես կգա գլխավոր դերում:
Deadline-ի փոխանցմամբ, Էնը կմարմնավորի Մեգան անունով 30-ամյա կնոջը, ով այդ տարիքում իրեն պատանու պես է պահում: Երբ տղամարդը Մեգանին առաջարկում է ձեռքն ու սիրտը, նա սարսափում է եւ նրա հետ չհանդիպելու պատճառներ գտնում: Մեգանի լավագույն ընկերուհին 16-ամյա աղջիկ է: Ֆիլմում դերեր են առաջարկվել նաեւ Քլոե Մորեցին, Մարկ Վեբերին եւ Սեմ Ռոքուելին: Մորեցը խաղալու է գլխավոր հերոսուհու ընկերուհու, Վեբերը՝ ընկերոջ դերը: Ֆիլմի ռեժիսորը Լին Շելթոնն է, ով հայտնի է «Քրոջդ քույրը» ժապավենից:

No comments:

Post a Comment