Friday, March 29, 2013

Ջասթին Թիմբերլեյքը գերազանցել է սեփական ռեկորդը:{V}


Ամերիկյան երգիչ Ջասթին Թիմբերլեյքի վերջին՝ «The 20/20 Experience» ալբոմը գլխավորում է Billboard վարկանիշը:
Ըստ Billboard-ի, ալբոմի թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգներում վաճառվել է դրա 968.000 օրինակ: Համեմատության համար նշենք, որ մեկ շաբաթ առաջ աղյուսակը գլխավորող Բոն Ջովիի «What About Now» ալբոմն առաջին 7 օրերի ընթացքում վաճառվել է 101 հազար օրինակով: Բացի այդ, Ջասթինը գերազանցել է սեփական ռեկորդը: Նրա նախորդ երկու սկավառակները թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել էին, համապատասխանաբար, 469.000 եւ 684.000 օրինակով:
Հիշեցնենք, որ «The 20/20 Experience» ալբոմի թողարկումից առաջ Թիմբերլեյքն ունկնդիրներին էր ներկայացրել 2 երգ. «Suit & Tie» եւ «Mirrors»: Երկու երգի համար էլ տեսահոլովակ է նկարահանվել: Առաջինի բեմադրությամբ զբաղվել է հոլիվուդյան ռեժիսոր Դեւիդ Ֆինչերը:

No comments:

Post a Comment