Friday, March 29, 2013

Փերիս Հիլթոնը ցունամիի պատճառով արտասվել է:{V}



Ամերիկյան աստղ Փերիս Հիլթոնը 2004 թվականին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած ցունամիի մասին պատմող «Անհնարինը» ֆիլմը դիտելու ժամանակ  արտասվել է:
Ըստ Just Jared-ի, ֆիլմում գլխավոր դերում հանդես են եկել Նաոմի Ուոթսը եւ Յուեն ՄաքԳրեգորը: Հիլթոնը տպավորությունների մասին գրել է Twitter-ում. «Դիտեցի «Անհնարինը» ֆիլմը: Այնքան ուրախ եմ, որ կատարվածին հետեւում էի հյուրանոցի իմ սենյակում, այլ ոչ թե կինոթատրոնում. գրեթե ամբողջ ժամանակ արտասվում էի: Այնքան հուզիչ է((»: Հիլթոնն անուշադրության  չի մատնել նաեւ վերջերս թողարկված թայվանցի ռեժիսոր Էնգ Լիի «Պիի կյանքը» ժապավենը. «Պիի կյանքը» 3D-ով զարմանալի ֆիլմ է: Այնքան հետաքրքիր պատմություն է եւ այնքան գեղեցիկ տեսողական էֆեկտներ կան»:
Հիշեցնենք, որ Փերիս Հիլթոնը, ով դիտած ֆիլմերի մասին հաճախ է գրում միկրոբլոգում, հասարակության ուշադրությունը գրավում է պատանի մոդել Ռիվեր Վիիփերիիի հետ սիրավեպով: Այս տարվա փետրվարին լուրեր էին պտտվում, որ զույգը մտադիր է ամուսնանալ, սակայն գրեթե անմիջապես հերքվեցին Հիլթոնի կողմից:

No comments:

Post a Comment