Saturday, March 30, 2013

Շերը սրտի կաթվածի շեմին է:{V}


Հայկական արմատներով հայտնի երգչուհի Շերը սրտի կաթվածի շեմին է:
Showbiz Spy-ի տեղեկացմամբ, աստղը տառապում է հոգեպես եւ ֆիզիկապես. երգչուհին նոր ալբոմի հետ կապված խնդիրներ ունի, նաեւ վախենում է, որ որդին՝ Էլայջա Բլու Օլմանը, նորից կսկսի թմրանյութ օգտագործել: Մյուս որդին՝ Չեզ Բոնոն, ով պայքարում է ավելորդ քաշի դեմ, նույնպես նրան հանգիստ չի տալիս:
Այս բոլոր մտահոգությունները հետեւանքներին երկար սպասել չտվեցին. մի քանի շաբաթ առաջ, երբ Շերը տանը մենակ է եղել, կրծքի շրջանում սուր ցավ է զգացել: Նա գոռացել է՝ կարծելով, թե սրտի կաթված է ստացել: Բարեբախտաբար, ամեն ինչ լավ է ավարտվել: Ավելի ուշ պարզվել է, որ երգչուհին սրտի կաթվածի հետ է շփոթել նյարդային լարվածությունն ու ստամոքսի խանգարումը:
Սակայն բժիշկը զգուշացրել է, որ եթե այսպես շարունակվի, երգչուհու համար ամեն ինչ կարող է ողբերգական ավարտ ունենալ: Այնպես որ, Շերը պետք է ավելի շատ ժամանակ տրամադրի իր առողջությանը եւ քիչ նյարդայնանա:

No comments:

Post a Comment