Sunday, May 5, 2013

Gulfnews-ին Ջասթին Բիբերի տված հարցազրույցը:[S]



  • Դու երազում ես դառնալ սովորական երեխա?
Ջասթին: Ես հիմա էլ եմ սովորական երեխա:
  • Դե ոչ այդքան:
Ջասթին: Գիտեք ինչ...Երբ ես մտածում եմ իմ մասին,ես փորձում էի համեստ տղա մնալ:Ես կարծում եմ,որ սովորական երեխա եմ  և միշտ այդպես էլ կմնամ: Այդպես լավ է:
  • Ինչպես ես կարողանում,այդքան ընկերասեր լինել?
Ջասթին: Ես մեծացել եմ ինձ հարազատ մարդկանց հետ,նաև իմ ընկերոջ`Ռայանի,ով միշտ իմ կողքին է եղել:
  • Ինչ ես կարծում,եթե կարիերան հետագայում չդասավորվի ինչ ես անելու? Շարունակելու ես սովորել?
Ջասթին: Չգիտեմ: Ես այդքան էլ լավ չեմ սովորել դպրոցում: Ամեն ինչ կարգին էր,բայց ոչ կատարյալ: Ես միայն 5 էր չէի ստանում,համարյա 4 և 3:
  • Որն էր քո սիրած առարկան?
Ջասթին: Ես սիրում էի մաթեմատիկան:Ես սիրում էի անգլերեն լեզուն: Բայց երբ մաթեմատիկան գնալով դառնում էր ավելի ու ավելի դժվար ,ես սկսեցի զզվել այդ առարկայից:
  • Սիրած երկիրը:
Ջասթին: Ճապոնիա:
  • Ինչու Ճապոնիա?
Ջասթին: Ես սիրում եմ նրանց մշակույթը: Բացի այդ,նրանք շատ բարի են: Ես սիրում եմ,երբ նրանք երդվում են և հանում են կոշիկները ,երբ ինչ որ մեկի տուն են այցելում: Այդ ամենով Ճապոնիան մի քիչ նման է Կանադային: Կանադայում նույնպես կոշիկները հանում են: Ամերիկայում դու կարող ես կեղտոտ կոշիկներով ներս գալ և նույնիսկ կեղտոտել գորգը:
  • Երևում է,որ դու լավ ես դաստիարակված:
Ջասթին: Այո,ես էլ եմ այդպես կարծում:
  • Լավ: Դու շատ զգայուն ես ու ռոմանտիկ:Ինչպես դու սովորեցիր այն ամենին,ինչի մասին խոսում ենք այս տարիքում?
Ջասթին: Զգայուն և ռոմանտիկ...Ես մեծացել եմ մայրիկիս հետ և դա ազդել է իմ վրա: Դա է պատճառը,երբ դու ապրում ես մայրիկիդ հետ ,դու մեծանում ես զգայուն: Ես կարծում եմ,դա ունի իր առավելությունները և բացասական կողմերը:
  • Ինչ ես կարծում տղան պետք է կրի պատասանատվություն աղջկա հետ շփվելուց?
Ջասթին: Այո,տղան պետք է լինի ռոմանտիկ:Տղան պետք է իր ընկերուհու հետ լավ ժամանակ անցկացնի:
  • Ուր կգնաս ընկերուհուդ հետ?
Ջասթին: Ես սիրում եմ լավ ժամանակ անցկացնել,գնալ կինո դիտելու:
  • Սիրում ես քնել?
ՋԱսթին: Այո,շատ եմ սիրում քնել:Ես քնում եմ ,նաև այն ժամանակ,երբ աշխատում եմ:

No comments:

Post a Comment