«Երեխայի ծնունդն ամենեւին էլ այդքան իդիլիական չէ, ինչպես շատերն են կարծում: Պետք չէ սպասել, որ փոքրիկը լույս աշխարհ կգա վարդագույն այտերով, շատ գեղեցիկ: Երբ ես տեսա իմ երեխային, մտածեցի. «Աստված իմ, ախր նա մանուշակագույն է եւ կնճռոտ: Ի՞նչ է սա ընդհանրապես»,- ասել է Շակիրան:
Երգչուհուն զարմացրել է նաեւ սեփական մարմինը. «Քեզ հայելու մեջ նորովի ես դիտում… Ծննդաբերությունից հետո ես շարպեյի տեսք ունեի եւ մտածում էի. «Տեր Աստված, ես երբեւէ նորից սեքսուալ տեսք կունենա՞մ: Իմ տղամարդն իմ հանդեպ նորից հետաքրքրություն կցուցաբերի՞»:
Շակիրան հիմա հրաշալի տեսք ունի եւ գրեթե վերադարձրել է նախկին կազմվածքը, այնպես որ՝ նրա սարսափներն անհիմն են:
No comments:
Post a Comment