Ջեննիֆեր Լոպեզի երկրպագու` Ջոնի Դուբիսը մեկ շաբաթ մնացել է Ջեննիֆեր Լոպեզի ավտոտնակում: 49-ամյա տղամարդը երեկոյան աննկատ մտել է այնտեղ և թաքնվել: Ջոնին նույնիսկ իր ավտոմեքենան կանգնեցրել էր Ջեննիֆերի տնից ոչ այդքան հեռու, սակայն ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձրել: Ջոնին իր թվիթերի էջում նկարներ էր ավելացրել նկարված ավտոտնակում, սակայն շատ չանցած ջնջել էր դրանք:
Մեկ շաբաթ հետո թիկնապահներից մեկը նատել է նրան և զանգահարել է ոստիկանություն: Ջոնը ոստիկաններին հավատացրել է, որ նա Ջեննիֆերի ամուսինն է և երեխաների հայրը:
Ոստիկանների հարցին, թե նա ինչ է արել մեկ շաբաթ նա պատասխանել է. "Ես ամեն երեկո դուրս էի գալիս և մաքրում էի բակը":
Ջեննիֆերի ընկերները տեղեկացրել են, որ դերասանուհին այս միջադեպի մասին ոչինչ չգիտի, որովհետև նա այլ երկրում է:
No comments:
Post a Comment