Friday, August 23, 2013

Գերբնականը - Supernatural [L]




  • Դերերում

Ջարեդ Փադալեկի - Սեմ Վինչեսթեր (սկսված 1 եթերաշրջանից)
Ջենսեն Էքլս - Դին Վինչեսթեր (սկսված 1 եթերաշրջանից)
Միշա Քոլլինս - Քեսթիել (սկսված 4-րդ եթերաշրջանից)
Ջիմ Բիվեր - Բոբի Սինգեր (սկսված 1 եթերաշրջանից)
Մարկ Շեփփարդ - Քրոլի (սկսված 4-րդ եթերաշրջանից)
Ջենևիվ Քորտես - Ռուբի 2 (4-րդ և 6-րդ երթարաշրջան)
Քեթի Քեսիդի - Ռուբի 1 (3-րդ երթարաշրջան)
Ռեյչել Միներ - Մեգ 2 ( 4-8 եթերաշրջանից)
Ռիչարդ Սփեյթ - Գաբրիել (2-5 երթարաշրջան)
Լորեն Քոհան - Բելա Թելբոտ (3-րդ երթարաշրջան)
Քիմ Ռոդս - Շերիֆ Ջուդի Միլլս (սկսած 5-րդ երթարաշրջան)


• 1-ին եթերաշրջան



Նրանք լինում եմ սովորական ընտանիք, սակայն նրանց կյանքը միանգամից փոխվեց մեկ օրվա ընթացքում: Երբ լրացավ Սեմի 1 ամյակը նրանց տուն մի դեմոն մտավ: Այդ դեմոնը Սեմի բերանի մեջ իր արյունը լցրեց և այդ պահին մայրիկը՝ Մերին մտավ սենյակ, իսկ այդ դեմոնը սպանեց մորը: Հենց այդ օրվանից տղաների հայրը՝ Ջոնը փորձում էր վրեժ լուծել: Նա իր տղաներին որսորդներ է սարքում, սակայն Սեմը չի ցանկանում այդ կյանքով ապրել ու հեռանում է: Մի օր հայրը գնում է որսի և չի վերադառնում: Դինը գնում է Սեմին հայտնում դա և հենց այդ օրվանից նրա կյանքը փողվում է: Բայց այդ օրը նրանք չեն կարողանում գտնել հորը: Այս եթերաշրջանում Սեմը և Դինը փորձում են գտնել իրենց հորը ճանապարհին ոչնչացնելով տարբեր տեսակի գերբնական արարածների:
Ի վերջո նրանք գտնում են հորը, բայց դեմոնը նրանց մեքենան ավտովթարի է երթարկում:

• 2-րդ եթերաշրջան


Նախորդ եթերաշրջանը վերջանում է ավտովթարից: Դինը մահվան շեմին է լինում և նրանց հայրը իր հոգին վաճառում է, որ որդին ապաքինվի: Եվ այսպես նրանք կորցնում են իրենց հորը: Սակայն պարզվում է, որ Սեմը գերբնական ունակություններ ունի: Բայց ոչ միայն նա, նրա նման մի քանի մարդիկ ևս: Պարզվում է, որ այդ դեմոնը՝ Ազազելը զինվորների է պատրաստում և նրանցից յուրաքանչայուրը պետք է միմյանց հետ կռվեն: Հաղթողը պետք է բացեր դժոխքի դռները: Սակայն Սեմին սպանում են և Դինը իր հոգին վաճառում է, որպեսզի հետ բերի եղբորը: Դինը ունենում է 1 տարի ապրելու ժամանակ: Ի դեպ հենց այս եթերաշրջանում նրանք իրենց վրեժը առնում են և կարողանում են սպանել Ազազելին:

• 3-րդ եթերաշրջան


Սեմը չի համարեկպվում այն մտքի հետ, որ 1 տարուց եղբորը չի տեսնելու և ամեն ինչ փորձում է անել, բայց ապարձյուն: Սակայն Սեմը հանդիպում է մի դեմոնի՝ Ռուբի և նա խոսք է տալիս, որ կօգնի նրան: Բայց նրանք չեն կարողանում փրկել Դինին և Լիլիթը ով լինում է առաջին դեմոնը դժոխքի շներին է կանչում և Դինը մահանում է:


• 4-րդ եթերաշրջան


Դինը չորս չարաբաստիկ ամիսներ է անցկացնում դժոխքում մինչ մի հրեշտակ Քասթիել անունով նրան հանում է դժոխքից: Դինի բացակայության ժամանակ Սեմը Ռուբիի օգնությամբ կարողանում է դեմոնների սպանել: Նրան ուժեղացնում է դեմոնի արյունը: Սակայն Դինը չի իմանում դրա մասին: Այս եթերաշրջանում Լիլիթը փորձում է ջարդել բոլոր կնիքները որպեսզի Լյուսիֆերին ազատի: Ռուբին Սեմին օգնում է այնքան ուժեղանալ, որ նա կարողանա Լիլիթին սպանել: Սակայն ոչ մեկ չի անկնալում, որ Լիլիթը՝ ով առաջին դեմոնն էր, կլինի վերջին կնիքը: Դինը չի կորողանում կանգնեցնել Սեմին, որովհետև Ռուբին մթագնել էր նրա ուղեղը: Եվ Սեմը սպանում է Լիլիթին ազատելով Լյուսիֆերին:

• 5-րդ եթերաշրջան


Եվ այսպես Ապոկալիպսիսը սկսվեց: Սեմը և Դինը ուղիներ են փնտրում այն կանգնեցնելու համար: Պարզվում է, որ Սեմը Լյուսիֆերի ընտյալն է, իսկ Դինը Միքաելի: Հրեշտակները նրանց ասում են, որ միակ ուղին Լյուսիֆերին կագնեցնելու համար այն է, որ Դինը Միքաելին «այո» ասի: Բայց Դինը այդպես չի անում: Գաբրիել հրեշտակը մեռնելուց առաջ նրանց ասում է, որ Սեմը և Դինը երբեք չեն կարողանա սպանել Լյուսիֆերի, բայց նրան կարող են հետ մտցնեն վանդակը: Դրա համար պետք է հավաքեն չորս ձիավորների՝ պատերազմի, սովի, համաճարաքի և մահվան մատանիները: Նրանց խումբը որոշում է կայացնում, որ Սեմը Լյուսիֆերին այո ասի և, երբ Լյուսիֆերը կմտնի Սեմի մեջ, Սեմը այնքան պետք է ուժեղանա, որ կարողանա կառավարել, իր մարմինը: Դրա համար Սեմը մեծ քանակությամբ դեմոնի արյուն է խմում և նա կարողանում է կառավարել իր մարմինը ու ցատկում է դժոխքի վանդակի մեջ: Այդ օրը Դինը Սեմին խոսք էր տվել, որ կապրի սովորական կյանքով և պահում է իր խոստումը:


• 6-րդ եթերաշրջան


Քեսթիելը գործանք է կնքում դեմոն Քրոլիի հետ, ով արդեն դառնում է դժոխքի արքան: Քեսթիելը Սեմին և նրա պապակին վերակենդանացնում է ու նրանց առաջադրանք տալիս: Բայց Սեմին Քեթիելը ամբողջությամբ դուրս չի հանում, նրա հոգին մնում է Լյուսիֆերի հետ վանդակում: Եվ այսպես Սեմը և նրա պապիկը Դինից գաղտնի գործում են: Դինը մեկ տարի հետո իմանում է, որ Սեմը ողջ է: Բայց իհարկե նա հինը Սեմը չի: Դինը կարողանում է վերադարձնել Սեմի հոգին Մահի օգնությամբ, և Մահը պատը է դնում Սեմի դժոխքյան հիշողություների միջև: Այսպես հին Սեմը վերադառնում է:
Քրոլին և Քեսթիելը փորձում են գտնել մաքրարանի տեղը: Մաքրարան մահից հետո ընկնում էին բոլոր գերբնական արարածները: Քեսթիելին հարկավոր էր այդ արարածների հոգիները, որովհետև Երկնային արքայությունում պատերազմ էր տեղի ունենում: Ի վերջո Քեսթիելը գտնում է մաքրարանի տեղը և կառավարել այդ հոգիների հետ: Բայց նա ամբողջովին փոխվում է և բոլորին ասում, որ խոնարվեն իր առջև: Այսպես ասած նա Աստված է դառնում:


• 7-րդ եթերաշրջան


Նախորդ եթերաշրջանում Քեսթիելը իր մարմնի մեջ մեծ քանակությամբ հոգիներ է պահում: Բայց նա երկար չի կարողանում նրանց կառավարել: Սեմ և Դինը հասցնում եմ այդ բոլոր արարածներին ետ ուղղարկել մաքրարան բացի հնադարյան լևիաթաններից: Նրանք դուրս են թռնում Քեսթիելի միջից և Քեսթիելը մահանում է: Լևիաթանները ցանկանում են նվաճել աշխարհը, բայց իհարկե Վինչեսթեր եղբայները թույլ չեն տա, որ դա պատահի: Դիքը՝ ով լինում է լևիաթանների գլխավորը շատ փորձեր է անում և որոշ հաջողությունների է հասնում : Այս եթերաշրջանում մահանում է Բոբին, ով լինում է տղաների երկրորդ հայրը: Տղաները սա շատ ծանր են տանում: Քեսթիելը այս եթերաշրջանում վերակենդանանում է: Բայց մինչ Քեսթիելին անցնելը Սեմի հետ տարօրինակ բաներ են կատավում: Քանի որ նա 1 տարուց ավել դժողքում էր նա սկսում է հոգեկան խնդիրներ ունենալ և մեռնելու շեմին է կանգնում: Քեսթիելը չի կարողանում բուժել նրան, բայց այդ հիշողությունները տեղափոխում է իր մեջ: Վերջում Քեսթիելը և Դինը սպանում են Դիքին, սակայն նրա հետ միասին ընկնում են մաքրարան:

• 8-րդ եթերաշրջան


Դինը Քեսթիելի հետ մաքրարանում 1 տարի է անցակացնում, բայց գտնում է փրկության ուղի և դուրս գալիս մաքրարանից: Մի տղա, ով լինում է ընտրյալ, նրա անունը Քեվին Թրեն է: Գտնում է մի հնավուրձ քար որտեղ գրված է լինում, թե ինչպես դժոխքի դռները ընդմիշտ պակել: Դրա համար հարկավոր է անցնել 3 փորձություններ՝ սպանել դժոխքի շանը և նրա այրան մեջ լողալ, փրկել անմեղ հոգի դժոխքից և այն դրախտ տեղափոխել, իսկ վերջում պետք է դեմոնին մաքրազերծեն: Առաջին երկու փորձությունները Սեմը անում է, բայց Դինը իմանում է, որ եթե վերջին փորձությունը անի, ապա Սեմը կմեռնի: Դինը կանգնեցնում է Սեմին, բայց հետո նրանք նկատում են, որ բոլոր հրեշտակները երկնքից վայր են ընկնում:

9-րդ եթերաշրջանի առաջին սերիայի պրեմիերան կլինի հոկտեմբերի 8-ին:

Ֆիլմը այնքան հաջողություն է ունեցել, որ նկարահանվել է ֆիլմի անիմատ տարբերակը:


Եվս մեկ հայկական պոստեր


  • ՀԱՐՑՈՒՄ




No comments:

Post a Comment