Քեթի Փերրին իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ կիսվել է լրագրողի հետ եւ պատմել հետագա պլանների մասին: Երգչուհու խոսքերով, նա ցանակոնւմ է ընդլայնել իր ազդեցությունը երաժշտական կարիերայում: Բացի դրանից Քեթին ցանկանում է ընտանիք կազմել եւ երեխաներ ունենալ:
«10 տարուց ես համարյա 40 տարեկան կլինեմ, դրա համար ես ցանկանում եմ երեխաներ ունենալ եւ աշխատել աքուստիկ ձայնագրության վրա»: - ասել է Քեթին:
«Բացի դրանից ես ցանկանում եմ սեփական արտադրություն ունենալ եւ պետք է դադարեմ կամբինիզոններ հագնել»: - ավելացրել է երգչուհին:Երգչուհին խոսել է նաեւ երկրպագուների կապի մասին սոցիալական կայքերի օգնությամբ:
«Ես սիրում եմ նրանց հետ խոսել: Կարծես ես զանգում եմ 39 միլլիոն մարդկանց: Ուղղակի պետք է հետեւեմ իմ ուղղագրությանը»:
No comments:
Post a Comment