Monday, August 5, 2013

Աստղեր,ովքեր բուժվել է հարբեցողության դեմ: [S]


Վերջերս Լինդեյ Լոհանը դուրս եկավ վերականգնողական կենտրոնից,որտեղ նրան ուղարկել էր ոստիկանությունը:Հոլլիվուդյան գեղեցկուհին,ով տառապում էր հարբեցողությաբ պատրաստ է անցնել աշխատանքի:Դերասանուհուն վերականգնողական կենտրոն էին տեղափոխել 2013 թվականի մարտին:


Ամենաշատը  վարձատրվող,սերիալների դերասան Չարլի Շինը առաջին անգամ վերականգնողական կենտրոն է տեղափոխվել 1990 թվականին,հարբեցողության պատճառով:Այդ օրվանից դերասանը ակումբներ հաճախել է շատ քիչ անգամներ:


Վերջեր պարզվել է,որ ռեպեր Սայը նույնպես բուժվում է հարբեցողության դեմ:Նա ասել է,որ նրա մտերիմ ընկերն է օղին:


Դրյու Բերիմոռը երբեք չի թաքցրել ,թե ինչերի միջով է անցել:Դերասանուհին օգտագործել է ալկոհոլ 9 տարեկանում,իսկ 10-ում սկսել է ծխել:12-ում Դրյուն իմացել է ,թե ինչ է կոկայինը:14 տարեկանից դերասանուհին ընկել է վերականգնողական կենտրոն:Կարելի է ասել Դրյուն Հոլլիվուդի ամենաերիտասարդ հարբեցողուհին էր: 1989թվականից Դրյուն իր ամբողջ սև կողմը թողեց անցյալում և սկսեց ապրել նոր կյանքով: "Ես եղել եմ դժողքում և կրկին վերադարձել եմ:Մի պահ ես հասկացա,որ կարող եմ հայտնվել Հոլլիվուդի սև ցուցակում և ժամանակն է խելքը գլուխն հավաքել:Փողերս վերջացել էին:Որպեսզի ամբողջությամբ չփլուզվեմ,ես մաքրում էի զուգարանները և այդպես դարձել էի ծիծաղի առարկա",-պատմում է Դրյուն:


Բեն Աֆլեկի մոտ հարբեցողության խնդիրները նկատվել էին իր կարիերայի բուն պահին:2011 թվականին Աֆլեկը դիմեց մասնագետներին,ովքեր կարողացան օգնել նրան:2010 թվականին փառատոնի ժամանակ Բենը այնքան էր խմել,որ չէր կարողանում հավասարակշռել իրեն:


Մել Գիպսոնը սկսել է խմել 13 տարեկանից:Նրա համար ալկոհոլը դարձել էր սթրեսից դուրս գալու լավագույն միջոց:Մի քանի անգամ նա հայտնվել է վերականգնողական կենտրոնում:Հերթական դատի ժամանակ նա ինքն էր խնդրել իրեն տեղափոխել այնտեղ:


Բրիթնի Սփիրսը սիրելի է,ոչ միայն Ամերիկայում,այլև ամբողջ աշխարհում:2007 թվականին երգչուհին սկսեց օգտոգործել թմրանյութեր,ալկոհոլ,սափրեց գլուխը,կորցրեց ամեն ինչ,նույնիսկ երեխաներին:Այսօր ամեն ինչ նորմալ է:Արդեն 2 տարի է երգչուհին ոչինչ չի օգտագործում և արգելում է իր առաջ օգտագործել ալկոհոլ:Երգչուհին անում է ամեն ինչ,որպեսզի մոռանա իր տանջալի օրերը:


Դերասանուհի Քելլի ՕՍբորնը առաջին անգամ ալկոհոլ փորձել է 12 տարեկանում:18 տարեկանում աղջկան տեղափոխել են վերականգնողական կենտրոն:2009 թվականից Քելլին որոշել է վերջ դնել այդ ամենին:


Այն մասին,որ Փերիզ Հիլթոնը շատ վատ ընկերուհի է իմացել են Լինդեյը,Միշա Բարտոնը,Նիքոլ Ռիչին և Բրիթնի Սփիրսը:Փերիզը ոչ միայն իր կյանքն էր պղտորում,այլև դրդում էր բոլորին աստղերին:2006 թվականին երգչուհին ձերբակալվել էր հարբած վիճակում ղեկին նստելու պատճառով:Նա ստիպված էր վճարել 1500 դոլար:Վերջին ժամանակահատվածում երգչուհուն նկատում են ակումբներում,բայց հարբած վիճակում նրան չեն կարող տեսնել:


Դերասանուհի Եվա Մենդեսը բուժվել է 2008 թվականին «Cirque Lodge» կլինիկայում:


Ռոբերտ Դաունի կրտսերը տառապել է հարբեցողությամբ,դեռ վաղ ժամանակներից:90-ական թվականիններին դերասանը սկսեց բուժվել դրա դեմ:


Դերասանուհի և երգչուհի Լիլի Ալենի մոտ հաճախ են տեսել պայուսակում մեկ շիշ օղի: Լիլին մեկ կում էր անում նոր սկսում իր նկարահանումները:


Քեյթ Մոսսը դարձավ թմրամոլ և հրբեցող Ջոնի Դեպպից բաժանվելուց հետո:Բայց հիմա Քեյթը շատ երջանիկ է:


Մերի Քեյթ Օլսենը բուժվել է ոչ միայն հարբեցողության,այլև թմրամոլության դեմ:



No comments:

Post a Comment