Լեդի Գագան շուտով ելույթ է ունենալու MTV VMA-ում: Նրա խոսքերով այն ամենաբարդ կատարումներից է:
«Հիմա ես Նյու Յորքում եմ, դուք ինձ կանչել եք պարապունքների կեսերից: Ես արդեն ստիպված եմ մեկ շաբաթ պարապել, օրը 10 ժամ: Իմ Paparazzi երգի կատարումը մի քանի տարի առաջ իմ կարիերայի ամենակարեւոր ելույթն էր: Ես երկար դադար էի տվել, որպեսզի մարդիկ հասկային, որ ես շատ լուրջ եմ վերաբերվում արվեստը տեղափոխել բեմի վրա»:
«Մենք այս բոլորը պատրաստվում ենք կրկնել, բայց ուրիշ մոտեցմամբ: Ես ֆաներին կխնդրեի, որ ոչ մի ակնկալիք չունենան ելույթից, ես ուղղակի ուզում եմ բոլորին ապշեցնել: Ես ուղղակի կասեմ, որ այս ելույթը ֆիզիկապես ամենադժվարն է, որ ես երբեւէ կատարել եմ: Հույս ունեմ, որ իմ ֆաներին ելույթը դուր կգա այնպես ինչպես ինձ: Իսկ իմ կողմից սա ինձ կյանք վերադարձնելու կռիվ է: Բայց ես չեմ պատրաստվում բառերով կտվել: Որպես հակահարված ես կօգտագործեմ իմ տաղանդները»:
No comments:
Post a Comment