
Վիրահատությունը կատարել են Մոնակոյի հիվանդանոցներից մեկում: Ներկայում երգիչը վերականգնվում է Նիսի իր առանձնատանը:
Էլթոն Ջոնի խոսքով, հունիսին ուժեղ ցավեր է ունեցել, սակայն անտեսելով դրանք՝ շուրջ 10 համերգ է ունեցել: Երգչին թվացել է, որ մարսողական խանգարում ունի:
Սակայն հուլիսի 5-ին Գերմանիայում համերգի ժամանակ նա այնքան վատ է զգացել, որ ստիպված է եղել լքել բեմը:
Երգիչը հույս ունի վերականգնվել մինչեւ Լոնդոնում նախանշված համերգը, որը ծրագրված է սեպտեմբերի 2-ին: Եվս երկու շաբաթ անց կայանալու է Էլթոն Ջոնի հերթական՝ The Diving Board անվանումով ալբոմի թողարկումը:
No comments:
Post a Comment