
Ճանաչված երգչուհի Ռիհանան մի քանի օրով վերադարձել է հայրենիք՝ Բարբադոս: Ըստ EOnline-ի, երգչուհին մասնակցել է The Foreday Morning Jam party-ին:




Երեկույթի ընթացքում Ռիհանան լիաթոք զվարճացել է, ինչի մասին վկայում են լուսանկարները:




Ներկայում Ռիհանան երկու ամիս ազատ է համերգներից: Այնուհետեւ նա ուղեւորվելու է Մակաո, Մանիլա եւ Սինգապուր:



Հիշեցնենք, որ Ռիհանան որոշել է վերադառնալ նախկին ոճին: Նա նորից փոխել է սանրվածքը. խոպոպներով կարճ մազերը երկրպագուներին հիշեցրել են սկսնակ երգչուհուն:
Հիշեցնենք, որ Ռիհանան 3 մլն դոլար էր շահել բրիտանական Topshop խանութների ցանցի դեմ հարուցված դատական գործի արդյունքում:
2011 թվականին երգչուհու պատկերով «Top Rihanna» մարզաշապիկները հայտնվել էին բրիտանական խանութներում: Երգչուհին ապրանքանիշի դեմ դատական հայց էր ներկայացրել: Մարզաշապիկների համար լուսանկարն արվել էր առանց երգչուհու համաձայնության: Ռիհանայի փաստաբանները 5 մլն դոլարի չափով փոխհատուցում էին պահանջում: Հայցը հետեւել է ապրանքանիշի սեփականատերերի հետ 8 ամիս տեւած բանակցություններից հետո, սակայն վերջինները երգչուհուն ընդամենը 5 հազար դոլար էին առաջարկել:
No comments:
Post a Comment