Sunday, March 24, 2013

Մայլի Սայրուսը և Snoop Lion-ը նոր երգ կձայնագրեն: [S]



 Երգչուհի Մայլի Սայրուսը Ռայան Սիկրսետի ռադիոալիքին տված հարցազրույցում հայտարարել է,որ այժմ աշխատում է Snoop Lion-ի (նախկինում Snoop Dogg)հետ: Նրանք միասին աշխատում են նոր երգի ստեղծման վրա,որը կձայնագրվի և կներառվի Մայլիի նոր ձայնասկավառակում:


  <<Ես երգ եմ ձայնագրում Սնուպի հետ,որը դուրս կգա շաատ շուտով>>,-ասել է Մայլին Նատանին: Երգը կկոչվի “Ashtrays & Heartbreaks” և հնարավոր է ներկայացվի արդեն ապրիլին: 
   Բացի այդ Մայլին խոսեց իր վերջին հոլովակի մասին,որը ավելացրել էր թվիթերում,որտեղ նա պարում էր twerk.
<<Ես ոչ մի վատ մեկնաբանություն չեմ տեսել իմ նոր Twerk հոլովակում,-ծիծաղում է նա,-Ես չեմ կարողանում երգել,ես չեմ կարողանում գործել,ես հիմար եմ,գյուղացի,բայց ես կարողանում եմ անել Twerk>>:


  

No comments:

Post a Comment