Monday, May 20, 2013

Քիմ Քարդաշիանը շնորհակալ է Շերիլ Քոուլին: [E]



Քիմ Քարդաշիանը արդեն հոգնել է  վիրավորական խոսքեր լսել իր հասցեին: Նա սպասում է իր փոքրիկին և այդ պատճառով անընդհատ քննդատում են նրա կառուցվածքը: Շերիլ Քոուլը որոշել է սատարել Քիմին և նրան հաղորդագրություն է ուղարկել WhoSay-ով:
 "Բարև հիասքանչ լեդի,- գրել է Շերիլը, - Ուղղակի ցանկացա քեզ հաղորդագրություն ուղարկել և ասել, որ իմ կարծիքով դու շատ գեղեցիկ կին ես, ինչպես ներքինով, այդպես էլ արտաքինով: Ես հիանում եմ քեզանով և ցանկանում եմ ամենալավ բաները մինչև հղիության ավարտը":
 Քիմը շտապել է շնորհակալություն հայտնել երգչուհուն. "Քո հաղորդագրությունը իրոք հուզեց ինձ: Շատ շնորհակալ եմ աջակցության և լավ տրամադրության համար: Կնոջ համար շատ կարևոր է այս շրջանում վստահ զգալ: Քո հաղորդագրությունը ստիպեց ինձ անկեղծ ժպտալ":