Thursday, May 23, 2013

Աստղեր, ովքեր թողել են դպրոցը հանուն փառքի և հարստության: [E]


Հայտնի դերասան Ջոնի Դեպպը 15 տարեկանում թողել է դպրոցը երաժիշտ դառնալու նպատակով:

Շերլիզ Տերոնը  16 տարեկանում թողել է դպրոցը և որոշել է շարունակել պարուհու կարիերան: Թատրոնում մի քանի անգամ ներկայացումներին պարելուց հետո որոշել է դառնալ դերասանուհի:

Ջիմ Քերրին թողել է դպրոցը, որպեսի նկարահանվի կոմեդիաներում:

Նիքոլ Քիդմանը դուրս է եկել դպրոցից, որպեսզի իր ազատ ժամանակը հատկացնի դերասանությանը:

Քվենտին Տարանտինոն թողել է դպրոցը, որպեսզի կարողանա ավել շատ ժամանակ տրամադրել ֆիլմի սցենար գրելուն:

Ումա Թուրմանը թողել է դպրոցը 15 տարեկանում դերասանությամբ զբաղվելու նպատակով:

Ալ Պաչինոն թողել է դպրոցը, որովհետև ցանկացել է թատրոնի դերասան դառնալ: Հետագայում նա սկսել է  ֆիլմերում նկարահանվել, բայց չի թողել թատրոնը:

Կիանո Ռիվզը թողել է դպրոցը, որովհետև ցանկացել է դերասան դառնալ:

Դեմի Մուրը դպրոցական տարիներին աշխատել է խանութում: Սակայն 16 տարեկանում թողել է դպրոցը և սկսել է ֆիլմերում նկարահանվել: