Վաշինգտոն.2013թվական: Հանրաճանաչ Forbes ամսագիրը կրկին ներկայացնում է իր հոդվածը Բեյոնսեյի մասին: Այս անգամ երգչուհին հայտնվել է ամենաազդեցիկ կանանց 17-րդ հորիզոնականում: Անցած տարվա համեմատ երգչուհին բարձրացել է 15 հորիզոնական:
Երգչուհուն հաջողվել է անցնել նույնիսկ Անգլիայի թագուհուն,ով զբաղեցնում էր 40-րդ հորիզոնականը:
Այս տարի երգչուհին շատ զբաղված էր: Ներկա պահին նրա “Mrs. Carter Show” շրջագայությունը գտնվում է բարձրակետին: Նա կարողացավ նկարահանել ֆիլմ իր կյանքի և կարերայի մասին,հայտնվեց Vogue-ի շապիկին,հայտնվել է <<Էպիկ>> մուլտֆիլմում,համագործակցել է Gucci “Chime for Change”-ի հետ: Այս ամենի հետ հավասար երգչուհին զբաղվել է աղջկա դաստիարակությամբ,իսկ նորից հղիության փաստը հերքվել է:
Forbes-ի առաջին հորիզոնականում հայտնվել է Անգելա Մերկելը,4-րդում` Միշել Օբաման,5-րդը`Հիլլարի Քլինթոն,37-րդ`Անջելինա Ջոլի,45-րդ` Լեդի Գագա,52-րդ`Շակիրա և այլոք:
Անգելա Մերկել..