Saturday, May 18, 2013

Դեմի Լովատոյի "Syked on New Music" հարցազրույցը: [S]



  • Ինչով է տարբերվում նոր ձայնասկավառակը մյուսներից?

Դեմի: Կարծում եմ այս անգամ ես ավելի անկեղծ էի: Այս ձայնասկավառակում ամեն ինչ շատ լավ է. լավ երգեր,իմ ձայնը կատարելագործվել է,ես մեծացել եմ և ես պատմելու բան ունեմ:

  • Հնարավոր է համերգային շրջագայություն?

Դեմի: Չգիտեմ,վստահ չեմ:

  • Ինչպես եք պատկերացնում ճանաչված փոփ-երգչուհու կերպարը դերասանական արվեստի հետ?

Դեմի: Նախ` ես կին եմ և մենք որոշ բաներ համատեղ կարող ենք շատ ավելի լավ անել,քան տղամարդիկ:Ես ունեմա հիանալի թիմ,որը ինձ օգնում է ճիշտ կազմակերպել  իմ աշխատանքային գրաֆիկը:Կա ժամանակ ընկերների հետ զբոսնելու և կա ժամանակ աշխատելու: Մենք չենք կարող անընդհատ աշխատել,պետք է հանգստանալ:

  • Ժամանակ կա մատնահարդարման համար?

Դեմի: Ես այդքան շատ ժամանակ չունեմ,որպեսզի գնամ գեղեցկության սրահ,այլ նրանք են գալիս:

  • Ինչ եք միշտ ցանկացել անել,բայց վախեցել եք?

Դեմի: Հմմմ..ես միշտ ցանկացել եմ օդապարիկով թռչել: Բայց այդպիսի բան չի լինի:

  • Ինչու?

Դեմի: Ծիծաղելի կթվա,բայց ես չեմ ցանկանում կյանքս վտանգի ենթարկել,քանի որ  ես սիրում եմ կյանքը:

  • Ինչպես քեզ փոխեց <<Իքս Ֆակտոր>> նախագիծը?Եվ ինչ կփոխի հաջորդ եթերաշրջանը?

Դեմի: Փոխեց իմ հայացքը երաժշտական բնագավառի նկատմամբ,Ես միշտ կենտրոնացած էի և մասնակիցների վրա,որպեսզի նրանք ամեն ինչ ճիշտ կատարեին: Մյուս եթերաշրջանում ես կփորձեմ լինել ավելի անկեղծ:

  • Որ ֆիլմում կցանկանայիր նկարահանվել,այն էլ գլխավոր դերում?

Դեմի: Դա կլիներ. <<Կեղտոտ աղջիկները>> և <<Կանգնեված կյանքը>>: