Իր նոր երգում,Քելլի Ռովլանդը` “Dirty Laundry”,երգում է իր կյանքի դժվար ժամանակների մասին,երբ կազմալուծվեց Destiny’s Child-ը,Բեյոնսեյի և ամուսնու հետ վեճերի մասին:
<<Երբ դու տարիներով լողում ես արցունքների մեջ և չես կարողանում պահել դրանք քո մեջ ,դու դարձնում ես այդ ամենը գեղեցիկ մի պատկերի,որպեսզի ոչ ոք ոչինչ չիմանա>>:
<<Երբ իմ քույրը երգում էր բեմերում ,ես ինձ ուղղակի անպետք էի զգում:Ինչպես թռչնակը վանդակում:Դուք չեք պատկերացնում ինչերի միջով եմ ես անցել:Մեր ճանապարհները առանձնացվեցին,բայց ես ուրախ եմ նրա համար>>:
Քելլին քույր անվանում է Բեյոնսեին:2002թ.-ին Destiny’s Child խմբի կազմալուծումից հետո,աղջիկները գնացին տարբեր ճանապարհներով:Բեյոնսեի կարիերան գնալով բարձրունքի էր հասնում,իսկ Քելլին մնում էր նույն տեղում: 2003 թ.-ին դուրս եկավ Քելլիի առաջին երգը,որը Բիլբորադի չարթում զբաղեցրել էր 13-րդ հորիզոնականը:
<<Նա բարձրունքին էր,իսկ ես ներքևում:Իրոք ես ուրախ էի նրա համար,բայց ինձ հարց էի տալիս,թե ինչ եմ անելու>>:
Քելլին պատմեց նաև իր և ամուսնու վեճերով լի կյանիք մասին:
No comments:
Post a Comment