Sunday, May 5, 2013

Դրեյք Բելը չի հոգնում քննադատելուց: [S]


 Երգիչ և դերասան Դրեյք Բելը ,այս շաբաթ թվիթերի միջոցով կրկին անգան քննադատել է Ջասթին Բիբերին և նրա երկրպագուներին: Երգիչը միշտ քննադատել է Բիբերին,նրան համեմատելով Մայլի Սայրուսի հետ:
 Այս անգամ երգիչը Ջասթինին համեմատել է ռեփեր Ice Vanilla-ի հետ: Նա գրել է.

<<Սա այն է,ինչ սպասվում է ձեզ ապագայում>>: Երևի երգիչը ուզում է ասել,որ Ջասթինը կանի նույն քայլերը,ինչ ռեփերը:

Այնուհետև,Դրեյքը թվիթերում ավելացրել է Ջսթինի այն նկարը,որում նա Շանելի դիմակով է:
<<Ինչ լավ է....>>,-այսպես նա ծիծաղել է Բիբերի վրա:

Երկրպագուներից մեկը չի դիմացել քննադատություններին և գրել է. <<Ինչու ես ատում Բելիեբերներին??>>,իսկ Դրեյքը պատասխանել է. <<Ռրովհետև,դուք վատ մարդիկ եք>>:


Վերջում ավելացրեց.

<<Ես երբեք չեմ հանդիպել Բելիեբերի,ով ագրեսիվ չի եղել: Իմ երկրպագուները շատ ուրախ են>>:



No comments:

Post a Comment