Tuesday, August 27, 2013

Գարնանային Արձակուրդներ - Spring Breakers 18+ [L]


  • Դերերում

Ջեյմս Ֆռանկո - Էլիեն
Սելենա Գոմես - Ֆեյթ
Էշլի Բենսոն - Բրիթթանի
Վանեսսա Հաջենս  - Քենդի
Ռեյչել Քորին - Քոթթի
Գուչի Մեյն - Մեծ Արչ
  • Սյուժե


Ֆիլմը չորս ընկերուհիների մասին է, ովքեր ցանկանում էին իրենց կյանքի մեջ նոր գույներ լցնել: Ֆեյթը, Քոթթին, Բրիթթանին եւ Քենդին ցանկանում էին գնալ գարնանային արձակույդներին, սակայն նրանք բավականաչափ գումար չունեին: Դրա համար նրանք թալանում են խանութ եւ հավաքում են իրենց համար բավարար գումար: Բայց այդ գողությանը Ֆեյթը չի մասնակցում: Նա տարբերվում էր իր ընկերուհիներից իր հավատով: Նա հավատացյալ էր:
Ի Վերջո աղջիկները գնում են այդ հանգստյան վայրը եւ զվարճանում: Սակայն ոստիկանները նրանց ձեռբակալում են, քանի որ կասկածում են, որ նրանք թմրանյութեր են օգտագործում: Սակայն նրանց ազատելու համար գումար էր հարկավոր մուծել, որը նրանք չունեին: Էլիենը տեսնելով աղջիկներին, վճարում է այդ հարկը եւ ազատում նրանց: Սակայն Ֆեյթին դա ընդանհրապես դուր չի գալիս: Նա թողնում է իր ընկերուհիներին եւ վերադառնում տուն:
Այդ վայրում Մեծ Արչ անունով հարուստ կար, ով Էլիենի թշնամին էր: Նրանք մի ժամանակ ընկերներ էին եղել, սակայն հետո վիճել էին: Մեծ Արչը Էլիենին եւ աղջիկներին ասում է, որ հեռանան իր հանգստյան վայրից, բայց Էլիենը չի համաձայնվում: Մեծ Արչը սկսում է կրակել եւ այն գնդակը դիպչում է Քոթթիի ձեռքին: Որոշ ժամանակ հետո նա նույնպես հեռանում է: Բրիթթանին Քենդին եւ Էլիենը որոշում են վրեժ լուծել եւ գնում են Մեծ Արչի տուն: Թիկնապահներից մեը կրակում է Էլիենի վրա եւ նա մահանում է: Իսկ Բրիթթանին եւ Քենդին սպանում են Մեծ Արչին: 
Վերջում երկու աղջիկները մնում են այդ վայրում եւ այն դարձնում են իրենց տունը:
  • Շապիկներ


Վանեսսա Հաջենս - Քենդի


Ռեյչել Կորին - Քոթթի


Ջեյմս Ֆրանկո - Էլիեն


Սելենա Գոմես - Ֆեյթ


Էշլի Բենսոն - Բրիթթանի


«Գարնանային Արձակուրդներ» ֆիլմի հայկական պոստերը

  • Դիտել Օնլայն




  • Հարցում


No comments:

Post a Comment