Tuesday, August 27, 2013

Հնամենիները - The Originals [L]


  • Դերերում
Ջոսեֆ Մորգան - Նիկլաուս "Կլաուս" Մայքլսոն
Դենել Գիլլիս - Էլայջա Մայլքսոն
Քլեր Հոլթ - Ռեբեկա Մայքլսոն
Ֆիբի Թոնկին - Հեյլի
Դանիելա Փինեդա - Սոֆի Դեվերաքս
Չարլզ Մայքլ Դեվիս - Մարսել
Լեա Փեփս - Քամիլլ
Դանիելլ Քեմփբելլ - Դավինա


  • Սյուժե


Կլաուսը, Ռեբեկան և Էլայջան հնամենի վամպիրներ են: Մինչ վամպիրներ դառնալը եղել են սովորական մարդիկ: Մայքլսոնների ընտանիքը ապրել են 10-րդ դարում: Ընտանիքի անդամներ են՝ Մայքլը - հայրը, Էսթերը - մայրը և նրանց երեխաները՝ Կլաուսը, Էլայջան, Ռեբեկան, Ֆիննը, Քոլը և Հենրիկը:
Նրանց կյանքը միանգամից փոխվել է, երբ Կլաուսը ու Հենրիկը գնացել էին անտառ տեսնելու, թե ինչպես էին մարդագայլերը կերպարանափոխվում: Հենց այդ գայլերից մեկը հարձակվել է Հենրիկի վրա և սպանել նրան: Երեխաների մայրը հզոր կախարդ էր, բայց չի կարողանում իր տղային վերակենդանացնել: Այդ պատճառով Էսթերը իր երեխաներին հզորացնում է՝ դարձնելով ավելի ուժեղ, ավելի արագ, և վերջում նրանց  տալիս ուժեղ լսողություն այսինքն նրանց վամպիր դարձնում:
Սակայն Էսթերը մի գաղտնիք ուներ: Կլաուսը Մայլքի երեխան չի լինում: Պարզվում է, որ Էսթերը իր ամուսնուն դավաճանել էր մեկ այլ տղամարդու հետ, ով մարդագայլ էր եղել: Այսիքն Կլաուսը լինում է և՛ վամպիր, և՛ մարդագայլ:
Կլաուսը սպանում է իր մորը և մեղքը բարթում հոր վրա: Այդ օրվանից ընտանիքի երեխաները երդվում են միասին լինել, սակայն իրենց երդումը չեն պահում:
Կլաուսը, Ռեբեկան, Էլայջան, Քոլը և Ֆիննը իրենց ամբողջ կյանքի ընթացում փախչել են իրենց ծնորղներից, սակայն հետագայում Մայքլը, Ֆինը և Քոլը մահանում են:
Այժմ ընտանիքից ողջ են մնացել Կլաուսը, Ռեբեկան և Էլայջան: Նրանք ցանկանում են սկսել նոր կյանք Նոր Օռլեանում և հիմա նրանց ընտանիքում ավելացել ևս մեկ անդամ Հեյլի անունով, ով սպասում է Կլաուսի երեխային:


Համացանցում կա հեռուստասերիալի առաջին սերիան, որը եղել է սերիալից: «Հնամենիները» սերիալի պրեմիերան լինելու է հոկտեմբերի 3-ից CW ալիքով:

  • Հարցում


No comments:

Post a Comment