Հոլիվուդի ամենասկանդալային երիտասարդ դերասանուհի Լինդսի Լոհանը վերականգնողական կենտրոնում բուժվելու ընթացքում սարսափելի փոխվել է և ցանկանում է փոխել նաև իր կործանված կյանքը: Այս մասին Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցի ընթացքում պատմել է Լոհանն ինքը:
Լինդսին խոսել է նաև իր նախկին կյանքի մանրամասների մասին. նա մեծ քանակությամբ ալկոհոլ է խմել, հետո նրան թվացել է, որ այդ քիչ է,և սկսել է թմրանյութ օգտագործել: Դրանից հետո ևս մի քանի լիտր ալկոհոլ է խմել:
Աղջիկը թմրանյութերից կախվածությունից վերականգնողական կուրս է անցնում և չի թաքցնում այդ: Սակայն պնդում է, որ պատրաստ է փոխվել: Հիմա արդեն սովորական դարձած կոկաինի եւ ալկոհոլի փոխարեն Լինդսին բացառապես վիտամիններ է ընդունում:
Հիմա դերասանուհին ձգտում է միայն վերադարձնել մարդկանց վստահությունը և ապացուցել, որ նորից նորմալ մարդ է դարձել:
No comments:
Post a Comment