- Դերերում
Նինա Դոբրեւ - Ելենա Գիլբերտ (սկսած 1 եթերաշրջանից)
Իեն Սոմերհալդեր - Դեյմոն Սելվատոր (սկսած 1 եթերաշրջանից)
Փոլ Վեսլի - Ստեֆան Սելվատոր (սկսած 1 եթերաշրջանից)
Սթիվեն Ռ. Մքքուին - Ջերեմի Գիլբերտ (սկսած 1 եթերաշրջանից)
Սարա Քաննինգ - Ջեննա Սոմերս (1-2 եթերաշրջան)
Քեթ Գրահամ - Բոննի Բենետ (սկսած 1 եթերաշրջանից)
Քենդիս Աքքոլա - Քերոլայն Ֆորբս (սկսած 1 եթերաշրջանից)
Զակ Ռեռիգ - Մեթ Դոնովան (սկսած 1 եթերաշրջանից)
Մայքլ Թրեվինո - Թայլեր Լոքվուդ (սկսած 1 եթերաշրջանից)
Մեթ Դեվիս - Ալարիք Սալցմեն (1-3 եթերաշրջան եւ 2 սերիա 4 եթերաշրջանից)
Ջոզեֆ Մորգան - Կլաուս "Նիքլաուս" Մայքլսոն (2-4 եթերաշրջան)
Քլեր Հոլթ - Ռեբեկա Մայքլսոն (3-4 եթերաշրջան)
- Սյուժե
• 1-ին եթերաշրջան:
Ելենա Գիլբերտը սովորական աղջիկ էր եւ ապրում էր Միսթիկ Ֆոլսում սովորական կյանքով, մինչ նրա կյանք ներխուժեց մի տղա Ստեֆան անունով: Նրանք միմյանց սիրում էին, մինչ Ելենան իմացավ, որ Ստեֆանը վամպիր է: Սակայն Ստեֆանի եղբայրը՝ Դեյմոնը նույնպես սիրում էր Ելենային, սակայն գաղտնի էր պահում: Իրականում Ստեֆանը եւ Դեյմոնը անցյալում սիրել են մի աղջկա Քեթրին անունով, ով վամպիր է եղել: Իսկ Ելենան նրան շատ է նման եղել: Դեյմոնը եկել էր Միստիկ Ֆոլս հույս ունենալով, որ կկարողանա դուրս հանել Քեթրինին վամպիրների քարանձավից: Սակայն Քեթրինը այնտեղ չի լինում եւ պարզվում է, որ նա Դեյմոնին չի սիրել: Ի դեպ հենց Քեթրինն է Դեյմոնին եւ Ստեֆանին վամպիր դարձրել:
• 2-րդ եթերաշրջան
Այս եթերաշրջանում շատ գաղտնիքներ են բացահայտվում, բայց մինչ այդ նշեմ, որ Քեթրինն է հայտնվում և Ելենայի լավագույն ընկերուհուն՝ Քերոլայնին վամպիր է դարձնում: Պարզվում է, որ Քեթրինը իր ամբողջ կյանքում փախչել է Կլաուսից, ով եղել է հնամենի վամպիր: Կլաուսը ցանկանում էր սպանել Քեթրինին դեռ այն ժամանակ, երբ նա մարդ էր, որպեսզի ազատվեր դարերով եկած անեցքից: Ի դեպ Կլաուսը և՛ վամպիր էր, և՛ մարդագայլ: Անեծքը ոչնչացնելու համար պետք էր վամպիր, մարդագայլ և նմանակ: Կլաուսին հաջողվում է անել այդ կախարդանքը և այդ հարցում նրա օգնում է իր եղբայրը՝ Էլայջան: Սկզբի համար Կլաուսը որպես վամպիր վերձրել էր Ելենայի ընկերուհուն՝ Քերոլայնին, իսկ որպես մարդագայլ՝ Թայլերին: Սակայն Դեյմոնը կարողանում է փրկել նրանց: Բայց Կլաուսը միշտ մեկ քայլ առաջ է լինում և Ելենայի մորաքրոջը վամպիր է դարձնում: Լիալուսնի ժամանակ Բոննին ով կախարդ էր պետք է կարողանար սպաներ Կլաուսին Էլայջայի օգնությամբ, սակայն Էլայջան չի սպանում եղբորը, քանի որ Կլաուսը խոսք է տալիս, որ ընտանիքին կրկին միասնավորի: Քանի որ այդ օրը լիալուսին էր մարդագայլ Թայլերը կծում է Դեյմոնին, իսկ մարդագայլի խայծը մահացու է վամպիրի համար: Ստեֆանը ստիպված է լինում դառնալ Կլաուսի օգնականը, որպեսզի Կլաուսը իր արյունը տար Դեյմոնին և փրկեր նրան:
• 3-րդ եթերաշրջան
Կլաուսը դառնում է հիբրիդ և ցանկանում է հիբրիդների բանակ ստեղծել, սակայն սկզբում այն նրան չի հաջողվում: Պարզվում է, որ հիբրիդ դառնալու համար մարդագայլը ոչ միայն Կլաուսի արյունը պետք է խմի և մահանա, այլև՝ Ելենայի: Այս եթերաշրջանում Ելենայի զգացմունքները դեպի Դեյմոնը ավելի են ուժեղանում, սակայն նա այն գաղտնի է պահում:
Սակայն Ալարիկի հետ ով միշտ հոգ էր տանում Ելենայի և Ջերեմիի մասին տարօրինակ բաներ են կատարվում: Քանի որ նա ուներ մատանի, որը խաբում էր մահը, դրա հետևանքով Ալարիկը սկսում էր սպանել մարդկանց և չէր հիշում դրանց մասին:
Ի վերջո Կլաուսը ցանկանում է հեռանալ Միստիկ Ֆոլսից և նախապես Ելենայի արյունը վերցնում է: Դեյմոնը և Ստեֆանը հասցնում են կանգնեցնել Կլաուսին սակայն կռվի ժամանակ Ելենային վայր է ընկնում և վնասվում: Սկզբում նա իրեն լավ է զգում, սակայն հետո ուշաթափվում է և նրան հիվանդանոց են տանում: Մերիդիթը՝ ով լինում է նրանց ընկերը Դեյմոնին ասում է, որ լուրջ բան չկա:
Հիմա անցնենք Մայքլսոնների ընտանիքին: Կլաուսը, Ռեբեկան, Էլայջան, Կոլը և Ֆիննը համերաշխ ընտանիք են լինում: Երբ նրանք կրկին միավորվում են, նրանց մայրը՝ Էսթերը հին կախարդների միջոցով կարողանում է կենդանանալ և նպատակ է դնում սպանել իր երեխաներին: Նա իմանում է Ալարիկի վատ կողմի մասին և նրան օգտագործում: Սակայն Էսթերի պլանը ձախողվում է, բայց որոշ չափով: Նա Ալարիկին դարձնում է անմահ վամպիր, սակայն նա կմահանար, եթե Ելենայի հետ վատ բան լիներ: Երբ Մեթը և Ելենան լինումեն մեքենայի մեջ Ռեբեկայի պատճառով այն կամուրջից ընկնում է: Սթեֆանը հասցնում է փրկել Մեթին, սակայն Ելենան մահանում է: Դեյմոնը գնում է հիվանդանոց և բժիշկը՝ Մերիդիտը ասում է, որ առաջին անգամ, երբ Ելենային հիվանդանոց էին տարել, նրա վերքը շատ լուրջ էր այդ պատձառով նա սրսկել էր Դեյմոնի արյունը Ելենայի օրգանիզմի մեջ: Հիշեցում՝ եթե մարդը 24 ժամվա ընթացքում մահանում է վամպիրի արյունը օրգանիզմում, ապա նա վամպիր է դառնում:
• 4-րդ եթերաշրջան
Ելենան վամպիր է դառնում: Եվ քանի որ նա Դեյմոնի արյան միջոցով է դառնում վամպիր և դրանից առաջ նա զգացմունքներ է ունենում Դեյմոնի հանդեպ, նրանց մեջ կապ է առաջանում: Ելենան մինչ այդ ստիպված էր ընտրություն կատարել Ստեֆանի և Դեյմոնի միջև և այս եթերաշրջանում նա վերջապես որոշում է կայացնում: Նա ընտրում է Դեյմոնին:
Սակայն պարզվում է, որ կա դեղ մարդ դառնալու համար, բայց դրա համար պետք էր արթնացնել ամենահին վամպիրին՝ Սայլասին: Դեղը ոչ միայն Ելենան էր ցանկանում խմել այլև Ռեբեկան և Ստեֆանը: Սակայն այն վերջում Քեթրինին է հասնում: Դեղի որոնումների ժամանակ Սայլասը սպանում է Ջերեմիին, բայց Բոննին կարողանում է ետ բերե նրան, սակայն փոխարենը նա մահանում է: Բոննին մինչ այդ կարողանում է Սայլասին քարացնել, բայց քանի որ նա մահանում է կախարդանքը չեղյալ է համարվում և երբ Ստեֆանը պատրաստվում էր Սայլասին գետը նետել, Սայլասը կենդանանում է և Ստեֆանին սեյֆի մեջ փակելով նետում է նրան գետը: Մինչ այդ Սայլասը ներկայանում էր ուրիշ մարդկանց կերպարներով, բայց վերջում Ստեֆանի մոտ նա ցույց է տալիս իր իրական դեմքը: Սայլասը Ստեֆանի նմանակն է:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵԹԵՐԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՍԵՐԻԱՅԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ ԼԻՆԵԼՈՒ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ:
- ՀԱՐՑՈՒՄ
es serial@ chem tesel, bayc gjvum em dra hamar
ReplyDelete