Friday, March 22, 2013

Քիմ Քարդաշյանն աղջիկ է սպասում: {V}


Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է Լոս Անջելեսի հիվանդանոցում մի ամբողջ հարկ վերցնել՝ դստեր լույս աշխարհ գալու համար:
Huffington Post-ի տեղեկացմամբ, 32-ամյա աստղը լրջորեն է մոտենում այնպիսի իրադարձությանը, ինչպիսին դստեր ծնունդն է: Քարդաշյանն ուզում է, որ երեխան լույս աշխարհ գա լուռ եւ հանգիստ պայմաններում, հետաքրքրասեր հայացքներից հեռու: Սենյակը, որտեղ ծնվելու է երեխան, ձայնամեկուսացվելու է, նաեւ փափուկ լուսավորություն է արվելու: Լուրեր են պտտվում, որ Քարդաշյանն ու երեխայի հայրը՝ Քանիե Ուեսթը, ցանկանում են երեխային կոչել Հյուսիս-արեւմուտք (North West): Վերջին հարցազրույցներից մեկում Քիմը հայտարարել է, որ միշտ ցանկացել է աղջիկ ունենալ:
Հիշեցնենք, որ Բեյոնսեն եւ ամուսինը՝ ռեպեր Jay-Z-ը իրենց դստեր՝ Բլյու Այվիի ծննդյան համար նույնպես հիվանդանոցում մի ամբողջ հարկ էին պատվիրել:

No comments:

Post a Comment