Ամերիկյան դերասան Էդրիեն Գրենիերը հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հնարավոր է, դրվագային դեր խաղա «Entourage» ֆիլմում:
Huffington Post-ի փոխանցմամբ, անցյալ տարի Գրենիերն իր միկրոբլոգում Բարաք Օբամայի հետ Սպիտակ տանն արված լուսանկար է տեղադրել՝ հետեւյալ մեկնաբանությամբ. «Ես խոստացել եմ նկարահանել «Entourage» ֆիլմը, եթե նա (Բարաք Օբաման) նկարահանվի դրվագային դերում: Նա համաձայնվեց: Լուրջ»: «Entourage» ֆիլմը հիմնված է լինելու ամերիկյան հանրահայտ սերիալի վրա, որը հեռարձակվում էր 2004-2011 թվականներին: Ժապավենի ռեժիսորն ու սցենարիստը լինելու է սերիալի հեղինակ Դուգ Էլինը: Հիշեցնենք, որ 2009 թվականին Օբաման խոստովանել է, որ «Entourage»-ն իր ամենասիրելի սերիալներից է:
No comments:
Post a Comment