Saturday, March 23, 2013

Քրիստինա Ագիլերան վերջապես նիհարել է:{V}


Ամերիկյան երգչուհի Քրիստինա Ագիլերան, ով որդու ծնունդից հետո անընդհատ գիրանում էր, վերջապես ազատվել է ավելորդ կիլոգրամներից:
Ըստ The Hollywood Life-ի, 32-ամյա երգչուհին բազմիցս հայտարարում էր, թե փարթամ մարմնում հարմարավետ է զգում: Սակայն նրա ընկերները հակառակն էին պնդում. Ագիլերան ամեն ջանք ներդրել է՝ նախկին կազմվածքը վերադարձնելու համար: Երգչուհին իր նրբացած մարմինը ցուցադրել է Voice երաժշտական շոուի նոր սեզոնի պրեմիերայի ժամանակ, որտեղ նա դատավոր է: Ագիլերան երկրպագուներին ներկայացել է կարճ սեւ զգեստով: Բոլոր գեր կանանց նա նաեւ խորհուրդ է տվել. «Եթե ձեզ դուր է գալիս լինել այդպիսին, ապա պետք է փայլեք ինքնավստահությունից»:

No comments:

Post a Comment