Ռեալիթի-շոուի հղի աստղ Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսի կոսմետիկական սրահներից մեկում ասեղնաբուժության գործողություն է կատարել:
Ըստ Eonline-ի, նա Facebook-ում անմիջապես լուսանկարներ է տեղադրել՝ այն մակագրելով այսպես. «Պարզապես թուլանում եմ…»: Ասեղները տեղադրված են եղել Քարդաշյանի հոնքերին, այտերին, ականջներին եւ պարանոցին:
Հիշեցնենք, որ սա առաջին կոսմետիկական գործողությունը չէ, որով Քիմը ցնցում է իր երկրպագուներին: Շաբաթներ առաջ իր՝ «Քիմն ու Քորթնին Մայամիում» հեռուստաշոուի համար նա ձեռքերից դեմքին արյան փոխներարկման գործողություն էր կատարել: Այն ժամանակ Քարդաշյանը հայտարարեց, որ իրեն դուր է գալիս փորձել այն ամենը, ինչն իրեն կարող է ավելի գեղեցիկ եւ երիտասարդ դարձնել:
No comments:
Post a Comment