«Քորթնին եւ Քիմը Մայամիում» ռեալիթի-շոուի վերջին թողարկման ժամանակ Քարդաշյան քույրերը սոլյարի են այցելել:
Ըստ Daily Mail-ի, 33-ամյա Քորթնին անհանգստանում է իր կազմվածքի համար, որի վրա դստեր՝ Պենելոպայի ծննդից հետո նշանակալի թերություններ են հայտնվել: Քորթնին ամաչում է կրծքի եւ որովայնի վրայի հետքերից: Հուսահատ քրոջն օգնության է եկել Քիմը, ով ցուցադրել է, թե ինչպիսի հրաշքներ է գործում արհեստական արեւահարությունը: Ավելի ուշ քույրերը մասնակցել են բիկինիով լուսանկարահանումների:
Հիշեցնենք, որ 32-ամյա Քիմը հուլիսին դուստր է ունենալու: Ենթադրաբար, աղջկան կկոչեն Հյուսիս (North):
No comments:
Post a Comment