Ամերիկյան սկանդային հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանը խախտել է ալկոհոլի օգտագործման դատական արգելքը եւ չի կատարել ալկոհոլից ու թմրանյութից կախվածության դեմ բուժում սկսելու մասին որոշումը:
Ըստ Huffington Post-ի, 26-ամյա դերասանուհուն նկատել են Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկի բարում գազավորված ջրով օղի խմելիս: Նախորդ ամբողջ շաբաթվա ընթացքում Լինսդին հայտնվել է տարբեր բարերում, այդ թվում՝ արտաքինը փոխելով:
Հիշեցնենք, որ վերջերս դատարանը Լոհանին դատապարտել էր մեկամսյա հարկադիր հանրային աշխատանքի եւ վերականգնողական բուժման: Սակայն աղմկահարույց դատական գործընթացը դերասանուհուն չի խանգարել նկարահանվել «Զայրույթի կառավարում» սերիալի տեսարաններից մեկում եւ ներկայացնել բրազիլական նորաձեւ հագուստի նոր շարքը:
No comments:
Post a Comment