Saturday, March 23, 2013

Մարիոն Քոթիյարը դարձել է Dior-ի դեմքը:(V)



Ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Քոթիյարը դարձել է Lady Dior պայուսակի գովազդային արշավի դեմքը:
The Hollywood Life-ի փոխանցմամբ, 37-ամյա դերասանուհու նկարահանումներն անցկացրել է հայտնի լուսանկարիչ Ժան-Բատիստ Մոնդինոն: Քոթիյարը ներկայացել է 1950-ական թվականների դերասանուհու տեսքով, սեւ երեկոյան զգեստով: Աստղի մազերը «հոլիվուդյան ալիք» սանրվածքով են: Մարիոնը ներկայացրել է նուրբ վարդագույն, ճչացող կապույտ եւ նարնջագույն պայուսակներ:
Հիշեցնենք, որ Մարիոն Քոթիյարին հռչակ բերեցին այնպիսի ֆիլմեր, ինչպես «Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես», «Տաքսի», «Սկիզբ», «Կեսգիշերը Փարիզում», «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» եւ «Ժանգ եւ ոսկոր» ժապավենները:

No comments:

Post a Comment